Վրաերթի ենթարկված տղամարդը օրեր անց հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 56/9 հասցեի դիմաց 1977 թ. ծնված Ներսես Գ.-ն «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Զառո Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 4-ին, ժամը 17.15-ին, Զառո Սիմոնյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
