Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 10-ից 11-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️9 դեպք՝ խարդախության,
☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
☑️3-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման, դատական ակտը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության
☑️1-ական դեպք՝ խարդախության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: