«Ֆ-1» տիպի ուսումնական նռնակ` առանց պայթուցիչի
Մայիսի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ղարսի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանի դիմաց հայտնաբերվել է ուսումնական  նռնակ: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի ուսումնական նռնակ` առանց պայթուցիչի: 
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					