«Տոյոտա Պրադո»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել դաշտը
Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից դաշտը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
