«Վալտեր» ատրճանակ, 2 նռնակ` պայթուցիչներով և 247 փամփուշտ. այդ ամենը` «Սիրո արահետ»-ում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցին հարակից «Սիրո արահետ» այգու նստարաններից մեկի տակ: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Վալտեր» տիպի օդամղիչ ատրճանակ, 2 նռնակ` պայթուցիչներով, 12,7 մմ տրամաչափի 7 և 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					