«Սուզուկի Գրանտ Վիտարա»-ն բախվել է բետոնե ցանկապատի. ուղևորներից մեկը մահացել է
14.10.2013 10:44
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե ցանկապատին:
Պատահարի հետևանքով ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Էդվարդ Հարությունովը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: