Հերթական «Ուղիղ կապը»՝ սեպտեմբերի 23- ին
                        20.09.2014 14:32
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 23-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ում կարող եք հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: 
                                            