Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
                        19.11.2014 12:59
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            
Նոյեմբերի 18-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Պետրոսյանը:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերում էին   ոստիկանությունում ծառայության անցնելու կարգին, ոստիկանության ուսումնական հաստատություններին, տրվեցին սպառիչ պատասխաններ:
Օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ էլ քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես:
