«Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորը մահացել է
Օգոստոսի 25-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը, ինչի հետևանքով ուղևոր Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
