«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի հենասյանը
08.10.2013 10:16
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան Վերին Կարմիրաղբյուր-Նորաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին գտնվող գազատար խողովակի մետաղյա հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: