1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Հետախուզում-2018» միջոցառման շրջանակներում

«Հետախուզում-2018» միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հունիսի 7-ին, ժամը 19.44-ին, Երևանի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Բաբկեն Տ.-ին, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 7-ին, ժամը 15.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 7-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Հովիկ Պ.-ն, որը մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին, ժամը 20.50-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վահե Կ.-ն, որը 2016թ. փետրվարի 1-ից ՌԴ ՆԳԳՎ Մոսկվա քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 186 հոդվածի (դրամանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով՝ դատարանի պատժից խուսափելու համար:

***

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 7-ին, ժամը 17.05-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և նույն օրը, ժամը 19.45-ին, բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողությանը հանցակցելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքներով:

***

Հունիսի 7-ին, ժամը 5.45-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Անահիտ Կ.-ն, որը 2016թ. օգոստոսի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: