1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 18.45-ին, Այնթապ գյուղի Երևանյան խճուղուց բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Հերմինե Մ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 12.45-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Հունիսի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՀՀ ԱՆ Ավան հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է ապրիլի 10-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող Պողոս Խ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 22.45-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 74 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սմբատ Ա.-ին, որը Կենտրոնական բաժնի կողմից 2017թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի (սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Հունիսի 6-ին, ժամը 10.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը 2018թ. ապրիլի 22-ից ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ՆԳՎ Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

***

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների և էրեբունու վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 10.40-ին, կամավոր բաժանմունք է ներկայացել 1992 թ. ծնված Սուրեն Գ.-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը)1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի, 34-178 հոդվածի (խարդախության փորձը) 1-ին մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Բորիս Ս.-ն, որը 2018թ. մայիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-տվյալներն իրացնելիս, հունիսի 6-ին, ժամը 14.20-ին, Նոր Խարբերդ գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 9.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: