ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Կանեփ-կակաչ 2014» միջոցառման ընթացքը Երևանում և հանրապետության մարզերում (օգոստոսի 5-ից 6-ը)

06.08.2014 17:01 Միջոցառումներ
«Կանեփ-կակաչ 2014» միջոցառման ընթացքը Երևանում և հանրապետության մարզերում (օգոստոսի 5-ից 6-ը)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության  և Մաշտոցի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 09.00-ից  19.00-ն ընկած ժամանակահատվածում, Զանգվի կիրճի ձախ հատվածից հավաքել և այրելով ոչնչացրել են 17 կգ ընդհանուր քաշով վայրի  աճած կանեփի կանաչ թփեր:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները, օգոստոսի 5-ին, ժամը 09.00-ից  19.00-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի վարչական տարածքում անցկացրել են միջոցառում, որի ընթացքում Նոր Նորքի 3,4,5 և 6-րդ զանգվածների հարակից տարածքներից հավաքել և այրելով ոչնչացրել են 242 հատ 31.5 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, մարզի ոստիկանության վետերանների խորհրդի և Աշտարակի բաժնի ծառայողները   օգոստոսի 5-ին, ժամը 13.25-ի սահմաններում, 1939 թ. ծնված Ալբերտ Վ.-ին պատկանող տնամերձ հողամասից և տան հետնամասի բաց պատշգամբից հայտնաբերել և առգրավել են թվով 29 հատ մոտ 9.1 կգ  ընդհանուր կշռով, կանաչ կանեփանման բույսեր, որոնցից  6-ը` աճեցված էին մետաղյա հատուկ տարաների մեջ, ինչպես նաև նույն տեղից  պարկի մեջ լցված մոտ 1 կգ ընդհանուր քաշով, իսկ պատշգամբին դրված թղթե արկղի վրա լցված էր մոտ 15 գ քաշով կանեփանման չորացված զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 14.00-ին Ալբերտ Վ.-ն բերման է ենթարկվել բաժին և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները  օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ին, 1958 թ. ծնված  Սուրեն Ղ.-ի տան բակի արտաքին զննությամբ հայտնաբերել են  16 հատ կանեփի բույս` 24 կգ քաշով:
Ըստ Սուրեն Ղ.-ի հայտարարության` հայտնաբերված կանեփի բույսերը աճել են առվի ջրի հետ եկած սերմերի հետևանքով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները  օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ին, 1951 թ. ծնված  Իշխան Ա.-ի տնամերձ հողամասում հայտնաբերել են  11 հատ մոտ 3 մ  բարձրության կանեփանման բույս, որը կազմել է 24 կգ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները  օգոստոսի 5-ին, ժամը 10.50-ին, 1974 թ. ծնված Ազատ Մ.-ի տնամերձ հողամասում կատարված արտաքին զննությամբ հայտնաբերել են մոտ 8 կգ քաշով  16 հատ կանեփին նմանվող բույսեր` խնամված և մշակված վիճակում:
Զննության ընթացքում Ազատ Մ.-ն  հայտարարել է, որ նշված զանգվածը որպես թմրանյութ աճեցրել և խնամել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները  օգոստոսի 5-ին Վեդի քաղաքի վարչական տարածքից հավաքվել և այրելով ոչնչացրել են 165 կգ չմշակված կամ վայրի ձևով աճած կանեփի կանաչ զանգված:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ և ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին, 1959 թ. ծնված Թովմաս Ղ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 76 գ   7 հատ մշակումն արգելված կանեփանման կանաչ բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Խանջյան գյուղին հարակից դաշտերից հավաքել և այրման եղանակով ոչնչացվել է 21 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից Դալարիկ գյուղին հարակից դաշտերից հավաքել և այրման եղանակով ոչնչացվել է 4 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
Օգոստոսի 5-ին, ժամը 18.00-ին,  ոստիկանության ԿՀԴՊԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաղրամյան և Նորակերտ գյուղերի հարակից դաշտերից հայտնաբերվել և այրելով ոչնչացվել է 20 կգ վայրի ձևով աճած կանեփի կանաչ զանգված:
 
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ Արմավիրի մարզի Արտաշար գյուղին հարակից անմշակ հողատարածքներից հայտնաբերել և այրման եղանակով ոչնչացրել են վայրի  աճած 8 հատ կանեփի բույս մոտ 4   կգ ընդհանուր քաշով:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 5-ին, ժամը 14.30-ին, 1930 թ. ծնված  Թամարա Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է  11 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 3 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 14.45-ին, 1945 թ. ծնված Ռեփսիկ Հ.-ի  տնամերձ հողամասից հայտնաբերվել է  12 հատ կանեփի բույսի կանաչ թուփ, 3 կգ 300 գ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 15.10-ին, 1988 թ. ծնված  Անի Ս.-ի  տնամերձ հողամասից հայտնաբերվել է  11 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 3 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 15.30-ին, 1955 թ. ծնված Վաչագան Թ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է  20 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 3,5 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 15.50-ին, 1965 թ. ծնված Մանուշակ Ղ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել և վերցվել է   21 հատ կանեփի բույսի կանաչ թուփ, 14 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 5-ին, ժամը 16.05-ին, 1947 թ. ծնված Լաուրիկ Ս.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է   19 հատ կանեփ տեսակի բույսի կանաչ թուփ` 3 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 16.20-ին, 1977 թ. ծնված  Իրինա Ղ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է  13 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 2 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 17.00-ին, 1977 թ. ծնված Լուսինե Մ.-ի  տնամերձ հողամասից հայտնաբերվել է  12 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 5 կգ ընդհանուր քաշով:
 Նշանակվել է դատաքիմիական  փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 17.40-ին, 1970 թ. ծնված Արմենուհի Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է  13 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 7 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ին, 1971 թ. ծնված  Ռուզաննա Վ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել է  16 հատ 10,8 կգ ընդհանուր քաշով կանեփի բույս:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ,  Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի  ծառայողները  օգոստոսի 5-ին, ժամը 15.00-ին, 1970 թ. ծնված  Մանվել Ս.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 122 հատ 19 կգ կանեփի բույսի կանաչ թուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ և Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի  ծառայողները  օգոստոսի 5-ին, ժամը 16.20-ին,1941 թ. ծնված  Թամարիկ Խ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 67 հատ 73 կգ ընդհանուր կանեփի բույսի կանաչ թուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի սկզբնամասից հավաքվել և այրելով ոչնչացվել է 79 հատ կանեփի բույսի կանաչ թուփ` 92 կգ ընդհանուր քաշով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի  բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 18.50-ին, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղ մտնող ճանապարհի սկզբնամասից հավաքվել և այրելով ոչնչացվել է 64 կգ  կանեփի բույսի կանաչ զանգված:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոտիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների  ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին Սպիտակի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից հավաքվել և այրելով ոչնչացվել է 1140 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Կոտայքի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1957 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին պատկանող Կոտայքի մարզի Սարանիստ գյուղի հողամասում, որտեղից հայտնաբերել են  23 հատ 15 կգ  90 գ  ընդհանուր քաշով կանեփանման թփեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Կոտայքի բաժնի ծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ օգոստոսի 4-ին, ժամը 09.00-ից  17.30-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի սեփական սեկտորից ու Զոնալ կայանից հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 345 կգ    332 հատ վայրի  աճած կանեփի բույսի թփեր:
 
***
 
Օգոստոսի 5-ին, ժամը 09.00-ից  17.30-ն ընկած ժամանակահատվածում,  ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Կոտայքի բաժնի ծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ Աբովյան քաղաքի սեփական սեկտորից ու Զոնալ կայանից հայտնաբերվել և այրելով ոչնչացրել են 70կգ  105 հատ վայրի   աճած կանեփի բույսի թփեր:
 
***
Օգոստոսի 5-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, Մեղրի և Ագարակ քաղաքների, Լիճք գյուղի վարչական տարածքներից հավաքել ու այրելով  ոչնչացրել են  118 ընդհանուր 60 կգ կշռով կանեփ տեսակի վայրաճ բույսերի կանաչ զանգված:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 5-ին, ժամը 11.20-ին, Սարավան գյուղի բնակիչ 1962 թ. ծնված Գուրգեն Կ.-ի  առևտրի կետին կից սեփական հողատարածքից հայտնաբերվել են   5 հատ կանեփի կանաչ թփեր` մոտ  55 գրամ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի բաժնի, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի և ՌՈ Նոյեմբերյանի բաժանմունքի ծառայողները Պտղավան գյուղի վարչական տարածքից հավաքել և այրելով ոչնչացրել են 220 կգ վայրի կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի և ՀՀ ՊՆ ՌՈ Տավուշի բաժնի ծառայողները, Տավուշ համայնքի ազգաբնակչության հետ, Տավուշ գյուղին պատկանող «Արդամ» կոչվող տարածքից հավաքել և այրելով ոչնչացրել են 180 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Օգոստոսի 5-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Վասիլև փողոցի վերջնամասում հավաքել և այրելով ոչնչացրել են 120 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված: