ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

13.08.2014 10:50 Միջոցառումներ
Օգոստոսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս,   Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բակից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Բ.-ին և 1971 թ. ծնված Սամվել Թ.-ին:
Գևորգ Բ.-ի խուզարկությամբ`  գոտկատեղից հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ`   7մլ դեղնավուն յուրահատուկ հոտով հեղուկով:
Ըստ Գևորգ Բ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «Սոլպադեին» դեղահաբերի հիմքով տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց է:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 18.35-ին, 1968 թ. ծնված Վալենտինա Մ.-ի տան հողամասից հայտնաբերել են վայրի  աճած կանեփանման բույսի թփեր` 16.2 կգ կշռով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, օգոստոսի 11-ին, ժամը 09.00-ից  19.00-ն ընկած ժամանակահատվածում,  Լուկաշինի 2-րդ փողոցի հարակից դաշտերից հավաքել և այրելով ոչնչացրել են 21 կգ ընդհանուր քաշով վայրի աճած կանեփի կանաչ բույսեր:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 09.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում,  ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Շենգավիթի բաժնի ծառայողները  Շենգավիթի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքի Աէրացիա թաղամասի դաշտերից հավաքել և ոչնչացրել են վայրի աճած 101 կգ ընդհանուր քաշով 142  կանեփի կանաչ թուփ:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության, Թալինի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի նախագահի մասնակցությամբ օգոստոսի 11-ին Արտենի և Արագածավան գյուղերի վարչական տարածքներից հավաքվել և այրելով ոչնչացվել է 15 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ  ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի  բաժնի ծառայողները  օգոստոսի 11-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի դաշտերի ջրատարերի եզրերից հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 20 կգ վայրի  աճած կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողները  Արևադաշտ գյուղին հարակից դաշտերից հայտնաբերել և այրման եղանակով ոչնչացրել են 5 կգ ընդհանուր քաշով վայրի  աճած կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ, ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության  և Վաղարշապատի բաժնի ծառայողները   Այգեշատ և Շահումյան գյուղերի հարակից դաշտերից հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացրել են 20 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, Մեծամոր քաղաքին հարակից անմշակ հողատարածքներից հայտնաբերել և այրման եղանակով ոչնչացրել են 4 կգ վայրի  աճած կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները   օգոստոսի 11-ին, ժամը 12.40-ին, 1954 թ. ծնված  Սվեդա Պ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել  են 11 հատ  2.5 կգ  ընդհանուր կշռով կանեփի բույսի թուփ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 13.30-ին,1935 թ. ծնված  Կիմա Ն.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել են 12 հատ 5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի թուփ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ին,1959 թ. ծնված Անահիտ Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել են 11 հատ 6 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի թուփ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները  օգոստոսի 11-ին, ժամը 14.30-ին, 1957 թ. ծնված  Երազիկ Գ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է 13 հատ 3.5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի թուփ: 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության  և Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 19.30-ին, 1938 թ. ծնված Գրիգոր Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են 5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի 22  կանաչ թուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության  և Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 19.50-ին, 1939 թ. ծնված Սուրիկ Մ.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են  7 հատ 2 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ թուփ:
Նշանակվել է փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները  օգոստոսի 11-ին, ժամը 14.40-ին, Դպրաբակ գյուղի ճանապարհի միջնամասից դեպի ձախ թեքվող ճանապարհի վերջնամասի տիրազուրկ տարածքից հավաքել և այրման միջոցով ոչնչացրել  են  210 կգ ընդհանուր քաշով կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների Մարտունու տարածքի անդամների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 09.00-ից  16.00-ը,  Ծովինար գյուղի տիրազուրկ և անմշակ տարածքներից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 2000 կգ կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, Տաշիրի  բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 188 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
 
***
 
Օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ին,   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողները   Նոր Երզնկա, Բուժական, Սարալանջ, Պռոշյան, Քասախ համայնքների տարածքներից նշված համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ հաքել և այրման միջոցով ոչնչացրել են շուրջ 587 կգ քաշով 554 թուփ կանեփի կանաչ զանգված:
 
***
 
Օգոստոսի 11-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Արթիկի բաժնի ծառայողնորի, վետերանների խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությամբ Հոռոմ, Սարատակ, Լուսակերտ, Հովտաշեն, Նոր Կյանք, Վարդաքար գյուղերի վարչական տարածքից հավաքվել և ոչնչացվել է 530 կգ վայրի աճած 128 թուփ կանեփի կանաչ զանգված:
 
***
 
Օգոստոսի 11-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչությունների, Կապանի բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, Սյունիք գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել, քաղհանվել և այրման միջոցով ոչնչացվել է 51 կգ ընդհանուր քաշով 178 հատ վայրաճ կանեփի թփեր:
 
***
 
Օգոստոսի 11-ին  ոստիկանության ԿՀԴՊԳՎ  ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողները  Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցից, իր վարած «ՎԱԶ-2121»   մակնիշի ավտոմեքենայով, բաժին բերման են  ենթարկել  1980 թ. ծնված  Արթուր Մ.-ին, որի  մոտ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտ, ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է կանեփանման բույսի  1  կանաչ  ցողուն` 4 գ  կշռով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Արթուր Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իծաքար գյուղին պատկանող «Քարագյուղ» կոչվող տարածքից վայրի աճած կանեփանման բույսի թփերից, հետագայում օգտագործելու նպատակով, պոկել է որոշակի զանգված և Բերդ-Նավուր ճանապարհի 3-րդ կմ-ում նկատելով ոստիկանի ավտոմեքենան` նետել  է դուրս:
Արթուր Մ.-ի մատնանշմամբ հիշյալ  տարածքից հայտնաբերվել է  9 հատ մոտ  800 գ  կշռով կանեփանման բույսի կանաչ  ցողուններ,  պոլիեթիլենային պարկի մեջ հայտնաբերվել է 190 գ  և սպիտակ անձեռոցիկի մեջ փաթեթավորված 20 գ  կշռով կանեփանման կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղղարկվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***
 
Օգոստոսի 11-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի  բաժնի ծառայողների, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի, ՌՈ Նոյեմբերյանի բաժանմունքի ծառայողների և Ջուջևան համայնքի ազգաբնակչության հետ համատեղ նշված գյուղի վարչական տարածքից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 100 կգ վայրի կանեփի բույսի կանաչ զանգված: