1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 4-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կողմից կազմակերպված «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային համաժողով, որի նպատակն այս տարի ևս նույնն էր` բարձրացնել իրավապահների որակավորումը և ընդգծել կանանց դերը ոստիկանական համակարգում:
Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկիստանի ՆԳՆ և ոստիկանության ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացնում էին 14 կին ծառայողներ:
Բացմանը օրը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, Վրաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրիդժիտ Բրինքը և դեսպանատան ավագ խորհրդատու Մայքլ Թըրնըրը:
Զեկույցներով հանդես եկան մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի պատվիրակության ղեկավար, ոստիկանության կադրերի վարչության հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Ռուզաննա Ղուկասյանը: Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` նա ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես և համակարգում կանանց դերի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած համաժողովի վերջին օրը մասնակիցներին հանդիսավոր պայմաններում տրվեցին վկայականներ: