«ԿամԱԶ»-ը շրջվել է
Մայիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի 21-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: