«Թեժ գիծ» զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ոտնահարվել են իրենց իրավունքները. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
                        15.02.2013 12:10
                        Ընտրություններ
                                                                                                                                            
                    
                                                            Փետրվարի 14-ին, ժամը 16:20-ին, ՀՀ ոստիկանության հերթապահ մասից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ բջջային հեռախոսահամարից «Թեժ գիծ» է զանգահարել Կամո Ա.-ն և հայտնել, որ իրենց տուն են եկել երեք քաղաքացիներ  և հարցրել` քանի հոգի են տանը գրանցված, ընտրության գնալու են, թե` ոչ, ինչով ոտնահարել են իրենց իրավունքները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր: 
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					