ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 10.40-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքն ազատամարտիկ է եղել, զենք-զինամթերք ունի և ցանկանում է հանձնել, թողնում է մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի մուտքի դռներից դուրս տեղադրված աղբարկղի մեջ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի դատարկ 7 պահունակ, ձեռքի 2 նռնակ, 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 214 փամփուշտ:
Նշանակվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, 1969 թ. ծնված  Հակոբ Թ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 141 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքն իր մոտ մնացել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Հովհաննես Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի, ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 38 փամփուշտ և հայտնել, որ  զինամթերքն իր մոտ մնացել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 18.00-ին,  1986 թ. ծնված Գևորգ Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է  5.6 մմ տրամաչափի  թմբուկավոր ատրճանակ, 30 մմ տրամաչափի արկ, ինքնաձիգի 4 փամփշտատուփ, գնդացրի 12.7 մմ տրամաչափի` 1, գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 3, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 86 փամփուշտ, ինքնաշեն 9 նռնակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 1.2 մ երկարությամբ դետոնացիոն քուղ և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ  հորը, և ապրիլի 27-ին հայտնաբերել է իրենց տան թոնիրը քանդելիս:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 13.30-ին, 1968 թ. ծնված  Արմինե Ա.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» տիպի ձեռքի նռնականետ և հայտնել, որ նշվածը ձեռք է բերել 1989-1993 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել է նշված տանը կից գտնվող ցախանոցում և մոռացել, իսկ ապրիլի 29-ին մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 11.40-ին, բաժին է զանգահարել 1972 թ. ծնված Թագուհի Գ.-ն և հայտնել, որ նշված բնակարանի նկուղում մաքրություն կատարելու ժամանակ հայտնաբերել է զենք-զինամթերք:
Մեկնած օպերատիվ խմբին Թագուհի Գ.-ն ներկայացրել է անհայտ տիպի ատրճանակ` երկու փամփուշտով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 126 փամփուշտ ու հայտնել, որ 1991-1994 թթ. ընթացքում ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ նշված զենք-զինամթերքն իր հետ բերել և նկուղում պահել է 1994 թ. զոհված եղբայրը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, 1963 թ. ծնված  Վարդգես Կ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն հրացան, 5.45 մմ տրամաչափի 54 և 5.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ. ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ մասի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 13.40-ին, 1969 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն  կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի` 38, «Կարաբին» տիպի հրազենի 39 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ զոհված ընկերոջը:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, 1947 թ. ծնված  Աստղիկ Գ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Շիլկա» տիպի 2 փամփուշտ, գնդացրի 25 փամփուշտ` ժապավենով, ինքնաձիգի տարբեր տրամաչափի` 54, «ՏՕԶ» տիպի հրացանի 4 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի և ինքնաձիգի մեկական պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են զոհված ամուսնուն  և ինքը նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում,  հայտնաբերել է իր տանը կից անասնագոմի չշահագործվող մասից, մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայության խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 17.30-ին, 1958 թ. ծնված Դանիել Ս.-ն կամավոր հանձնել է ականանետի գլխիկ, լուսարձակիչ, 2 ծխագլանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 122 և 7.62 մմ տրամաչափի 13 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է 1992 թ. ԼՂՀ-ում  զոհված ընկերոջը, իսկ ինքը հայտնաբերել է նույն օրը, իրենց շենքի բակում կառուցված ավտոտնակի տանիքից:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 19.15-ին, 1991 թ. ծնված  Ռոման Փ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՏՏ» տիպի ատրճանակի փամփշտակալ` լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակի 5 փամփուշտներով, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 64 փամփուշտ,  որոնք պատկանել են հանգուցյալ հորը, և ինքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տանը կից անասնագոմի տանիքը վերանորոգելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքերի շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 14.40-ին,1963 թ. ծնված  Արտուշ Հ.-ն  կամավոր հանձնել է  «ԻԺ-18» տիպի, 12 տրամաչափի,  մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 16.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն կամավոր հանձնել է  1961թ. արտադրության «ՏՕԶ»  տիպի, 16 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 16.10-ին, 1984 թ. ծնված  Վահան Ղ.-ն կամավոր հանձնել է  փող, խզակոթ,   փողակալ,  «ՏՕԶ»  տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ  պապին:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 16.20-ին, 1979 թ. ծնված Արման Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 16.30-ին, 1962 թ. ծնված  Նիկոլայ Ն.-ն  կամավոր հանձնել է  «ԻԺ-18» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 28-ի որոշման համաձայն, մի քրեական գործի  շրջանակներում, ապրիլի 29-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի  ծառայողները խուզարկություն են կատարել 1954 թ. ծնված Հենրիկ Հ.-ի տանը, որտեղ ննջասենյակի պահարանից հայտնաբերվել է 12 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, մյուս ննջասենյակի հատակից` «ԻԺ-60» տիպի օդամղիչ հրացան, հյուրասենյակի պահարանից` 12 մմ տրամաչափի 2 փամփուշտ, միջանցքի պատի դարակից մեկ սուր` ընդհանուր 63 սմ երկարությամբ, շեղբինը` 50 սմ, իսկ լայնությունը 3 սմ:
Հայտնաբերվածն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 10.25-ին,1961 թ. ծնված  Սամսոն Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 25 փամփուշտ, հրազենի փող` փակաղակով, և հրացանի խզակոթ` փամփշտակալով, ու հայտնել, որ դրանք պատկանում են իրեն, որոնք բերել է 1992-1993 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 12.40-ին,  1985 թ. ծնված Գևորգ Խ.-ն կամավոր հանձնել է առանց համարի և փամփշտատուփի, անհայտ տիպի ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի` 10 և 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ինքը գտել է հորը պատկանող ավտոտնակում  հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը  17.00-ին, 1980 թ. ծնված  Հայկ Ա.-ն կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, «Շիլկա» տիպի 24 մմ տրամաչափի` 2, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 20, ատրճանակի 9 մմ տրամաչափի` 5, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ և հայտնել, որ նշվածը հայտնաբերել է իրենց նկուղից և դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության  Աշոցքի բաժնում 1970 թ. ծնված  Արամայիս Տ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 80 փամփուշտ և հայտնել, որ նշվածը ձեռք է բերել 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

«Զինանոց-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 15.20-ին, 1966 թ. ծնված  Վահագն Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնակի պայթուցիչ, նռնականետի հրթիռ և հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1991-1993 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: