«ԳԱԶ-53»-ը Սպիտակ-Ապարան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Հունիսի 14-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Ապարան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: