Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի գերեզմանատան սյան մոտ զենք-զինամթերք  է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 42  և 7,62 մմ տրամաչափի  211  փամփուշտ ու ինքնաձիգի 2 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: