Հետախուզվող կին՝ ծեծի մեղադրանքով
Նոյեմբերի 10-ին, ժամը 23-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները Բագրատունյաց պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկանուշ Հ.-ին, ով հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: