33-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Փետրվարի 12-ին, ժամը 15.55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 23-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Լիանա Դանիելյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: