31-ամյա հետախուզվողը բերման ենթարկվեց Սեբաստիայի փողոցից
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 6-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Արա Բ.-ին, որը փետրվարի 5-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: