1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.01.2015 14:36 ՃՏ պատահարներ

Հունվարի 25-ին, ժամը 21.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիսի Հանրապետության փողոցում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջեռո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Սարդարապատ-Արաքս ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 04.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է բախվել Գեղադիրի 3-րդ փողոցի թիվ 3 հասցեի պատին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 27 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21054» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենա է բախվել տներից մեկի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 187 տան մոտ իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 23.40-ին, Չարենցավանի Գայի և Երիտասարդական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 25 հասցեի մոտ «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես A» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C»-ի ուղևորը և «Մերսեդես A»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 25-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի և գոտկատեղի փակ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա կին:
Մեկնած օպերատիվ խմբին տուժող կինը հայտնել է, որ հունվարի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից տաքսի ավտոմեքենայով ուղևորվելով դեպի Գյումրի` Արագածավան գյուղի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարի, ինչի հետևանքով ինքը ստացել է վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհին` Վրաստանի սահման-Վանաձոր 5-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան վազանցի ժամանակ բախվել է «Մազդա CX 7» մակնիշի ավտոմեքենայի, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:
«Օպել Աստրա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: