Հյուրընկալվել է, գողացել, վաճառել
Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Գոռավան գյուղի մի բնակչուհու տնից գողություն կատարելու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Մակիչ Ա.-ն, որը հյուրընկալվելով նշված տանը՝ հյուրասենյակից գողացել է թվային ֆոտոխցիկը և այն վաճառել Երևան քաղաքի Սարյան փողոցում, անծանոթ քաղաքացու:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: