Վթար Արմավիր քաղաքում. 2 զոհ, 2 վիրավոր

Մարտի 21-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը. 34-ամյա վարորդ Հենրիկ Հարությունյանը և ինքնությունը չպարզված ուղևորը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։