ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

19.12.2022 12:46 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.58-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերկում իրար են բախվել «Օպել», «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, Երևանի Հյուսիս-Հարավ նոր մայրուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ներից մեկի 35-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.30-ին, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին. «Օպելի» 44-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին՝ Պուշկինյան ոլորանների առաջին ոլորանում, «Նիսան-XTRAIL» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 121-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հովսեփ Էմինի փողոցի էստակադայի մոտ իրար են բախվել երկու «ԲՄՎ», «ԿԻԱ», «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ներից մեկի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Եպևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 10-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ենթարկվել ինքավթարի. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա վարորդը և «Օպելի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհին իրար են բախվել «Իվեկո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 220-րդ կմ-ին «Նիսան Իքս Տրեաիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ճանապարհի 4,9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 66-ամյա վարորդը և 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: