1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

19 միլիոն դրամի վնաս՝ անտառապահի անփութության հետևանքով. Թումանյանի իրավապահների բացահայտումը

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արձանագրվել էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյան» մասնաճյուղի «Դսեղի անտառպետությունում» անհայտ անձը տարբեր տեսակի և տրամաչափի 257 ծառ ու 14 ծառի ճյուղեր էր ապօրինի հատել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարածքային քննչական բաժնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Արդյունքում՝ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Ձորագետ գյուղի բնակիչ, 29-ամյա տղամարդուն, որը 2020 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել էր «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնի անտառապահ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և լրիվ գույքային պատասխանատվություն կրելով իր մասնաճյուղին պատճառված վնասի համար, իր ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի արդյունքում կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է մոտ 19 միլիոն դրամի վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: