1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկություններ

Համառոտակի՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության անցած ուղու մասին
 
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1925 թ. դեկտեմբերին, մի խումբ իրավապահ աշխատակիցների ջանքերով: 
Հիմնադրման օրից անցել է շուրջ 87 տարի, և այսօր էլ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը  ՀՀ կառավարության և ոստիկանության կողմից ցուցաբերվող նյութական ու բարոյական աջակցության շնորհիվ զարգանում է: 
Հայաստանի «Դինամո» մարզահամալիրի ֆիզկուլտուրայի տունը՝ բռնցքամարտի և ըմբշամարտի մարզադահլիճներով, շահագործվում է 1965 թվականից, իսկ «Դինամո»  խաղադահլիճը՝ 1977 թ.-ից: Մարզահամալիրի մասնագիտացված մարզադահլիճներն իրենց շահագործման օրվանից  առայսօր, ավելի քան 47 տարի չէին նորոգվել, ինչը հաստատում են մարզիչները: Մարզահամալիրը մասնակիորեն հիմնանորոգվել էր միայն 1999 թ.-ին, առաջին համահայկական խաղերի անցկացման առիթով: 
2011 թվականի դեկտեմբերի 28-ից ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ, «Դինամո»  ՄՀԿ-ում՝ «Վերածնունդ» կարգախոսով, սկսվեցին «Դինամո» ՄՀԿ մասնագիտացված մարզադահլիճի հիմնանորոգման  և վերակառուցման աշխատանքները: Այդ գաղափարի շուրջը միացան նաև «Դինամո»  ՄՀԿ խորհրդի մի շարք անդամներ, և այսօր մենք ականատեսն ենք այն մարզօջախի վերականգնմանն ու վերածնմանը, որտեղ ներկայումս հաճախում  է շուրջ 700 երեխա, որտեղ իրենց մարտական և ֆիզիկական պատրաստականությունն են բարձրացնում 400-ից 500 ոստիկան, որտեղ մարզվել և մարզական բարձունքների են հասել այնպիսի անվանի մարզիկներ, ինչպիսիք են օլիմպիական չեմպիոններ Իգոր Նովիկովը` ժամանակակից հնգամարտ, Օգսեն Միրզոյանը` ծանրամարտ և Հրաչյա Պետիկյանը` հրաձգություն: Յոթ դինամոյականներ նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ, այդ թվում Աշոտ Կարագյանը` սուսերամարտ, Սիրվարդ Էմիրզյանը և Դավիթ Համբարձումյանը` ջրացատկ, Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը` հունա-հռոմեական ըմբշամարտ, Արսեն Մելիքյանը` ծանրամարտ: 2008 թվականին Պեկինում կայացած վերջին Օլիմպիական խաղերում ՀՀ 6 բրոնզե մեդալներից 2-ը նվաճել են դինամոյականներ. Ռոման Ամոյանը` հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ և Տիգրան Մարտիրոսյանը` ծանրամարտ (ք. Գյումրի): Դինամոյականներ են ԽՍՀՄ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ Նորայր Մուշեղյանը և Արշակ Սանոյանը` ազատ ոճի ըմբշամարտ, Բենուր Փաշայանը և շատ այլ մարզիկներ, որոնց անունները և նվաճած տեղերը թվարկելու համար պահանջվում է բավականին ժամանակ: 
Կասկած չկա, որ վերականգնված  մարզօջախը  ամուր հիմք է դառնալու մատաղ սերնդի հետագա առողջ դաստիարակության համար՝ իր հերթին ամուր կապ հանդիսանալով հասարակության, ոստիկանության և զինված ուժերի միջև: