Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




Հաշվետվություն՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բարեփոխումների և գերակա խնդիրների արդյունքների վերաբերյալ 22-09-2017Հաշվետվություն՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բարեփոխումների և գերակա խնդիրների արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից. 1. Նախապատրաստվել և սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «...
ավելին...
08-08-2017Հաշվետվություն՝ ՀՀ կառավարության գործունեության շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում 2017 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացված աշխատանքները հիմնականում ուղղված են եղել Ոստիկանության գործունեությունը...
ավելին...
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2016 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին 16-01-2017ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2016 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանականերում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել է 3 օրենսդրական նախաձեռնություն: Մասնավորապես, ոստիկանության ուսումնական...
ավելին...
ԵՌԱԼԵԶՈՒ ՖԻԼՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25-02-2016ԵՌԱԼԵԶՈՒ ՖԻԼՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Բարեփոխումները ոստիկանությունում. հաշվետվություն հասարակությանը      Реформы в Полиции Республики Армения: отчет обществу ...
ավելին...
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2015 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ 15-01-2016ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2015 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների...
ավելին...
23-01-2013Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 2012 թվականի ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ ՀՀ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված 2012 թվականի ընթացքում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ...
ավելին...
ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ
 
ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության  ոստիկանության  գործունեության  ոլորտում 2010-2011 թվականների  բարեփոխումների  ծրագրի շրջանակներում նախատեսված 192 միջոցառումներով իրականացվել են համապատասխան աշխատանքներ, ընդ որում` ամբողջությամբ ի կատար է ածվել 188 միջոցառում: Ծրագրով նախատեսված 4 միջոցառումների կատարման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ՝ պայմանավորված, հիմնականում, համապատասխան ֆինանսավորման  բացակայությամբ:
Ծրագրով նախատեսված իրավաստեղծ միջոցառումների շրջանակներում մշակվել են 160-ից ավելի իրավական ակտերի նախագծեր:
Սերտ համագործակցություն է ծավալվել ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, UNDP-ի և այլ կազմակերպությունների հետ: Տեղի են ունեցել բազմաթիվ ճանաչողական այցեր, մասնավորապես, Պորտուգալիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Վրաստան, Լիտվա, Իսրայել, Հոլանդիա և այլն:
Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվել են, մասնավորապես, հետևյալ ուղղություններով՝
1. Կառուցվածքային և կազմակերպական բարեփոխումներ.
1)     ՀՀ ոստիկանության կողմից մշակված ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 367-ՆԳ որոշմամբ լուծարվել է ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչությունը: Նշված վարչության գործառույթները   փոխանցվել են  ՀՀ   ոստիկանության   տարածքային   մարմիններին և Պետական Պահպանության վարչությանը:
Բացի այդ, նախապատրաստվել է կառավարության որոշման նախագիծ («Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքն ու թվաքանակը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2069-ՆԳ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»), որով նախատեսվում է հստակեցնել ոստիկանության կառուցվածքը, թվաքանակը` նպատակ ունենալով բացառել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող նմանատիպ գործառույթները:
2) ՀՀ Ազգային Ժողովի, Կառավարության, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Ոստիկանության պետի կողմից ընդունվել են բոլոր անհրաժեշտ իրավական ակտերը ՀՀ ոստիկանութան առանձին ստորաբաժանումներում քաղաքացիական հատուկ ծառայության անցում կատարելու համար: Արդեն իսկ ոստիկանության 441 ծառայող անցում է կատարել քաղաքացիական հատուկ ծառայության, որոնցից 406-ը՝ ԱՎՎ-ում, 30-ը՝ ՖԲՎ–ում, 5-ը Կադրերի վարչությունում: Մասնավորապես, Կադրերի վարչությունում ստեղծվել է նոր՝ Քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին, որն էլ կազմակերպում է ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայության պաշտոններում ծառայողների համալրման գործընթացը: Քննարկվում է Տնտեսական վարչության ծառայողների՝ քաղաքացիական հատուկ ծառայության անցում կատարելու վերաբերյալ հարցը: Մշակվել և ներդրվել է նաև ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության մրցույթի ծրագիրը: Հաստատված են քաղաքացիական հատուկ ծառայության մրցույթի անցկացման տեստային և հարցազրույցի փուլերի հարցաշարերը:
ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատվել են ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը (մասնավորապես` 2011թ. հուլիսի 19-ի թիվ 1850-Ա հրամանով՝ Կադրերի վարչության, 2011թ. փետրվարի 2-ի թիվ 189-Ա հրամանով՝ Անձնագրային և վիզաների վարչության, իսկ 2011թ. փետրվարի 2-ի թիվ 188-Ա հրամանով` Ֆինանսաբյուջետային վարչության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը), որոնցով հստակ սահմանված են նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողների գործառույթները:
2010 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության պետի թիվ 2218-Ա հրամանով հաստատվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քաղաքացիական ծառայողների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:
3) Կառուցվածքային և կազմակերպական բարեփոխումների շրջանակներում նախատեսված է Համայնքային ոստիկանության մոդելի ներդնումը ՀՀ-ում: Այդ նպատակով Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում ԵԱՀԿ աջակցությամբ պիլոտային կարգով շուրջ մեկուկես տարի բավականին արդյունավետ գործում են համայնքային ոստիկանության 2 հենակետեր: Համակարգի ամբողջական ներդրման նպատակով անհրաժեշտ է կառուցել նաև նոր հենակետեր և հաստատել դրանց գործառույթները: Հենակետերի կառուցման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնացվել են 16 համապատասխան տարածքներ: Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում` Խանջյան 16/1 հասցեում, կառուցվել է ոստիկանության նոր հենակետ: Համայնքային ոստիկանության մոդելի ներդրման և ընդլայնման աշխատանքների կազմակերպման նպատակով ոստիկանության պետի 01.10.2010թ. թիվ 2049-Ա հրամանով նշանակվել են պատասխանատու ծառայողներ (ՀԿԱՎ պետի տեղակալ, Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ): Համայնքային ոստիկանության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով ԱՄՆ կառավարության և ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ Ոստիկանության 5 աշխատակիցներ գործուղվել են ԱՄՆ Կանզաս նահանգ: Գործուղման արդյունքում ձեռք բերված փորձն այժմ հաջողությամբ օգտագործվում է համայնքային ոստիկանության գործառույթների մշակման աշխատանքներում: ակտիվ աշխատանքներ են ընթանում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵԱՀԿ-ի հետ: 2011 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ Արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ նշված աշխատանքներին ներգրավվել է նաև ԵԱՀԿ կողմից հրավիրված համապատասխան փորձագետ: Վերջինիս կողմից տրվել է համայնքային ոստիկանության աշխատակիցների գործառույթների, նրանց կողմից կատարվող աշխատանքների գնահատման նկարագրությունը, մշակվել և ներկայացվել է համայնքային ոստիկանության ղեկավարման 4 մոդել: Կատարված աշխատանքների ամփոփման արդյունքում ՀՀ ոստիկանության պետի 02.12.2011թ. թիվ 3535-Ա հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության համայնքային ոստիկանության ծառայության կանոնադրությունը, որով նախատեսվել է համայնքային ոստիկանությանն օժանդակողի ինստիտուտը: Օժանդակողներ կարող են լինել ՀՀ ոստիկանության երկարամյա կենսաթոշակի անցած անձինք: Օժանդակող անձինք կարող են վերապատրաստվել ոստիկանության ուսումնական հաստատությունում:  Նշված հրամանն ուժի մեջ է մտնելու 2012 թվականի հունիսի 1-ից. մինչ այդ իրականացվելու են համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստում, պարեկապահակետային ծառայության, տեղամասային տեսուչների, անչափահասների գործերով տեսուչների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերլուծություն, շարունակվելու է  նշված բնագավառում առկա խնդիրների և ռիսկերի վերհանումը:
Բացի այդ, 22.11.2011թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում ներդրվող համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում նշանակման ենթակա ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման մասին» թիվ 3327-Ա հրամանը:
4) Մշակվել են Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման հայեցակարգերը, ինպես նաև դրանց տեխնիկական առաջադրանքները և ֆինանսական հաշվարկները: Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են. ամփոփված են օպերատիվ արձագանքման կենտրոնը տեխնիկապես համալրելու համար կայացած մրցույթի արդյունքները, ներկայումս ընթանում են կենտրոնի ծրագրային ապահովման աշխատանքները: Կենտրոնը շահագործման կհանձնվի մինչև 2012 թվականի ապրիլ ամիսը:
6)Կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում «Ոստիկանության Ակադեմիա»   ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Ոստիկանության Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի` իր մեջ ներառելով Ուսումնական կենտրոնն ու  Ոստիկանության Ակադեմիան: Ոստիկանության միասնական կրթահամալիրի կազմում գործում են` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող Ակադեմիան, միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող Քոլեջը և նախնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովող Ուսումնական կենտրոնը:
7) Պարեկապահակետային ծառայության հանդերձավորումը վերափոխելու, ինչպես նաև վերջինիս հատուկ միջոցներով և զենքով ապահովելու նպատակով իրականացվել է ոստիկանության ծառայողների համազգեստի փոխարինումը նորով` 14.04.2011թ. ՀՀ կառավարության թիվ 425 որոշմամբ սահմանվել են ոստիկանության ծառայողի համազգեստի նոր նկարագիրը և այն կրելու ժամկետները: Ներկայումս ընթանում է Ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող բոլոր ծառայողներին նոր համազգեստով և անհրաժեշտ միջոցներով հանդերձավորելու գործընթացը: Բացի այդ, 01.06.2011 թվականին ՀՀ Ոստիկանության պետի թիվ 2-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել է «Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանում:
8) Երևան քաղաքի բոլոր բաժիններում և բաժանմունքներում քրեական հետախուզության բաժանմունքների հենքի վրա ավարտվել է ճյուղային սպասարկաման մոդելի ներդրումը:
9) ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի օգոստոսի 29-ի թիվ թիվ 2303-Ա հրամանով կազմակերպվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում նոր ստեղծված՝ ՀՀ ոստիկանության շտաբի բարեփոխումների և զարգացման ծրագրերի համակարգման բաժնի
աշխատանքները:
10) ՀՀ կառավարության 15.09.2011թ. թիվ 1319-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել «Ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 06.11.2009թ. թիվ 1254-Ն որոշման մեջ. արդյունքում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկում լրացվել են նաև ոստիկանության տարածքային բաժինների ու բաժանմունքների պետերի, ոստիկանության տարածքային քննչական բաժինների և բաժանմունքների պետերի, տարածքային պահպանության բաժինների ու բաժանմունքների պետերի, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժանմունքների պետերի և ավագ տեսուչների պաշտոնները: (Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 8-ին):
 
2. Կրթական բարեփոխումներ.
1) Նախապատրաստվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց ամբողջությամբ 2011 թվականի դեկտեմբերի 8-ին: Օրենքում կատարված փոփոխությունների նպատակն էր «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնել Ոստիկանության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին՝ ոստիկանական կրթության մասնագիտացումը և աստիաճանավորման երաշխավորումը, ոստիկանական պաշտոններում ծառայության անցնելու համար մասնագիտական զենզի հստակեցումը: Կրթական բարեփոխումների կարևոր տարր է համարվում նաև այն, որ վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողներին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածում այսուհետ վճարվելու է զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը:
2) ՀՀ կառավարության 28.04.11թ թիվ 615-Ն որոշմամբ «Ոստիկանության Ակադեմիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է  «Ոստիկանության Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի և հաստատվել վերջինիս կանոնադրությունը:  2002 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2069-ՆԳ որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության կառուցվածքում կատարված փոփոխությունների (ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 621-Ն որոշում) արդյունքում ուսումնական կենտրոնը դուրս է եկել ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կազմից: Ոստիկանության կրթակամալիրն իր կանոնադրության համաձայն իրականացնելու է  բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական կրթական ծրագեր: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն ապահովվելու է Կրթահամալիրի կազմում վարչության կարգավիճակով գործող ակադեմիայի, միջին մաասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը՝ քոլեջի և նախնական մաասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը՝ ուսումնական կենտրոնի կողմից: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության պետի 22.07.2011թ. թիվ 1871-Ա հրամանով հաստատվել է Ոստիկանության Կրթահամալիրի նոր կառուցվածքը:
3) Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի  սեպտեմբերի 29-ի թիվ 1401-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2003 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1184-Ն որոշմամբ հաստատված Ոստիկանության ուսումնական հաuտատությունում ուuման մաuին կանոնագրքում, որի արդյունքում կարգավորվել են ոստիկանական նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական կենտրոնում, քոլեջում և ակադեմիայում դիմորդների ընտրության, սովորողների ուսուցման գործընթացի կազմակերպման, ամփոփիչ պետական ատեստավորման հետ կապված և այլ հարաբերություններ:
2/ Մեծածավալ աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ նաև ԵԱՀԿ-ի համապատասխան փորձագետների աջակցությամբ: Փոփոխություններ են կատարվել Ոստիկանությունում ծառայության մասին, Կրթության մասին ՀՀ օրենքներում: ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի թիվ 1463-Ն և 2011թ. մարտի 10-ի թիվ 229-Ն որոշումներով լրացումներ են կատարվել Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և  ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերում. սահմանվել են Ոստիկանական գործ մասնագիտության երեք աստիճանները՝ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության գծով: Ոստիկանության կրթակամալիրում իրականացվող ուսումնական գործընթացի արդյունքում տրվելու են համապատասխանաբար ոստիկանի, ոստիկան-սպայի, ոստիկանության բակալավրի և մագիստրոսի որակավորումներ: Կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամաններով (08.12.2010թ. թիվ 1676-Ն և 27.12.2010թ. թիվ 1740-Ն) հաստատվել են նաև նշված որակավորումների կրթական չափորոշիչները: Միջին մասնագիտական ուսումնառության ժամկետ է սահմանվել 2 տարի, իսկ նախնականը՝ 6 ամիս:
ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հրամաններով կանոնակարգվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի և քոլեջի 2011 թվականի ընդունելության, ընդունող հանձնաժողովների գործունեության և ուսանողներով համալրելու հետ կապված աշխատանքները:
Նոր թեստային համակարգի միջոցով Քոլեջում և Ուսումնական կենտրոնում արդեն իսկ կազմակերպվել է ընդունելություն ,ոստիկանական գործե մասնագիտությամբ: Հարկ է նշել նաև, որ ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելության հանձնաժողովի կազմն առաջին անգամ հաստատվել է նոր սկզբունքով. 3 անդամ ոստիկանությունից, 6-ը՝ այլ կազմակերպություններից:  Քոլեջում ընդունելության քննություններն արդեն ավարտվել են (03.10.11-13.10.11), 95 դիմորդների շրջանում կատարված ընտրության արդյունքում Քոլեջ են ընդունվել 65-ը: Առաջին անգամ քննությունն անցկացվել է համակարգչային եղանակով՝ նոր թեսթային համակարգի միջոցով: Նոր թեսթային համակարգը նախապատրաստվել է ԵՊՀ հոգեբանության ամբիոնի կողմից՝ միջազգային տարբեր կրթական հաստատությունների, մասնավորապես, Կալիֆորնիայի ոստիկանական համալսարանի փորձի ուսումնասիրությունների արդյունքում, միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ տարածքում հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում անցկացված հետազորտությունների արդյունքները: Նշված աշխատանքներն իրականացվել են ԵԱՀԿ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի փորձագետի օժանդակությամբ: Անց են կացվել նաև Ուսումնական կենտրոնի  ընդունելության  քննություններ  (01.11.11-10.11.11)՝ 203 դիմորդներից ընդունվել են 120-ը:
5)   Աշխատանքներ են  իրականացվել նաև Եվրոպական ոստիկանական քոլեջի՝ CEPOL-ի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունն ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Օսիկյանի կողմից համապատասխան գրություն է ներկայացվել CEPOL-ի գլխավոր գրասենյակ, որտեղից 07.09.2011թ. ստացվել է դրական արձագանք: Նշված կազմակերպության հետ միջազգային սերտ համագործակցությունն ապահովելու համար ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները 23.09.2011թ. ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվել են CEPOL-ի գլխավոր գրասենյակ`ստացված ձևանմուշի համաձայն:
7) ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումը, որով հստակեցվեցին Ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին, մասնավորապես՝ ամբիոնի և ֆակուլտետի պետերին ներկայացվող պահանջները:
 
3. Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի բարեփոխումներ.
1) 2010-2011թթ. ընթացքում ընդունվել են Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտին առնչվող 3 տասնյակից ավելի իրավական ակտեր՝ օրենքներ, կառավարության որոշումներ, ոստիկանության պետի հրամաններ, որոնցով կատարելագործվել է ճանապարհային երթևեկության և անվտանգության ոլորտի օրենսդրությունը,  ազգային  օրենսդրությունը համապատասխանացվել է միջազգային չափանիշներին:
2) ՃՈ-ում ավարտվել և արդեն շահագործվում է ճանապարհատրանսպորտային պատահարների, վարչական իրավախախտումների, տրանսպորտային միջոցների և վարորդական վկայականների հաշվառման շտեմարանները:
3) Երևան քաղաքում և հանրապետության մյուս խոշոր քաղաքներում և մայրուղիներում արագության վերահսկման ավտոմատ համակարգերի (արագաչափեր, տեսախցիկներ, խախտումների արձանագրման կենտրոն) ներդրման համար մշակվել է համապատասխան տեխնիկական առաջադրանք: Կայացել է մրցույթ, որում հաղթող ճանաչված կազմակերպության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: ՀՀ կառավարության  21.07.2011թ. թիվ 1009-Ա որոշմամբ հաստատվել են «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու վերանորոգման ծառայությունների գնման ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 ծածկագրով ընթացակարգի արդյունքները»: Պայմանագրի համաձայն՝ ավարտվել են արագության վերահսկման ավտոմատ համակարգի ներդրման աշխատանքները: Կահավորվել և շահագործման է հանձնվել Խախտումների արձանագրման կենտրոնը, որը պաշտոնական բացումը տեղի ունեցավ 27.12.2011 թվականին Հանրապետության Նախագահի մասնակցությամբ: Երևան քաղաքի մայրուղիներում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկներ, իսկ 10 խաչմերուկներում` 40 դիտարկման տեսախցիկներ: ՀՀ ոստիկանությանն են հանձնվել նաև մարդաշատ վայրերի տեսահսկման տեսախցիկները:
4) Ճանապարհային ոստիկանության շրջիկ ծառայություն իրականացնող ծառայողներն այսօր արդեն օգտագործում են համապատասխան նոթբուկ-համակարգիչներ (50-ը Երևան քաղաքում, 50-ը՝ մարզերում), ինչը թույլ է տալիս տեղում պարզել տրանսպորտային միջոցի տվյաների համապատասխանությունը հաշվառման տվյալներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը: Նախատեսվում է շուտով տեղում պարզել նաև ապահովագրական պայմանագիր կամ կտրոն ունենալու հանգամանքները: Ներդրված է ճանապարհային ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող GPS տեղորոշիչների համակարգը (տեխնիկական միջոցները և ծրագրերը):
5) Նախորդ տարվա վերջին նախապատրատվել և ներկայումս ՀՀ Ազգային Ժողովում է գտնվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող դրույթները. հստակեցվում են երկիմաստություն պարունակող նորմերը, բացի այդ, վերացվում է իրավախախտ վարորդից կամ հետիոտնից տեղում որպես տուգանք կանխիկ գումար գանձելու իրավունքը, իսկ եթե վարորդը կունենա վճարային քարտ, ապա ոստիկանի մոտ առկա էլեկտրոնային վճարման համակարգի (սաստ տերմինալի) միջոցով կկարողանա կատարել տուգանքի  վճարումը (Օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ նոյեմբերի 30-ին):
6) 2011 թվականի մարտի 18-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1148-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության թիվ 269-Ն որոշումը, որով հաստատվեցին ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը, իսկ 2011 թվականի ապրիլի 14-ին` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն և 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության թիվ 424-Ն որոշումը, որն էապես բարելավեց վարորդական վկայական ստանալու գործընթացը: Մասնավորապես`
ա. հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատություններում անձի հաշվառման փաստը ստուգվում է հիշյալ հաստատություններից ճանապարհային ոստիկանությունում ստացված տեղեկատվության հիման վրա` տեղեկանքներ ներկայացնելու պահանջը վերացվել է.
բ. ֆիզիկական ձևախախտում կամ արատներ ունեցող քաղաքացիները բժշկական հավատարմագրում անցնելու են բացառապես ունեցած տեսանելի արատների հետ կապված հիվանդությունների պարզման նպատակով.
գ. A, A1, B, B1, C, C1 կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համար քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի անցնել պարտադիր ուսուցում` ինքնուսները նույնպես կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:
7) Սթափության վիճակի զննության տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով մրցույթ հայտարարելու համար ներկայումս մշակվել են համապատասխան տեխնիկական առաջադրանքները:
8) Ավարտված են Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության քննական ավտոդրոմի և նոր վարչական շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն է մեկ վայրում կազմակերպել թե տեսական և գործնական վարման քննությունների անցկացումը, և թե վարորդական վկայականներ ստանալու գործընթացները: Նախատեսվում է քննական ավտոդրոմը շահագործել 2012 թվականի ապրիլ ամսից: Ծրագրի ներդրման նպատակով Համաշխարհային Բանկի «Պետական հատվածի արդիականացման եկրորդ ծրագրի» վարկային միջոցների հաշվին (65.000 ԱՄՆ դոլլար) անց է կացվել նաև ՃՈ «Տեղեկատվական-փնտրողական ավտոմատացված համակարգի»  ձեռքբերում, տեղադրում և տեղայնացում մրցույթը, որի արդյունքները հաստատվել են ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 30-ին:
9) 2011 թվականի մայիսի 26-ին ընդունվել է ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե թիվ 716-Ն ՀՀ կառավարության որոշումը, որով էականորեն պարզեցվել է  ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը` «հոսքագծի» սկզբունքի կիրառմամբ: Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը՝ պայմանավորված Երևան քաղաքում կառուցվող Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի և քննական ավտոդրոմի շահագործման վերջնական աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ:
10) ՀՀ կառավարության կողմից 27.10.2011թ. թիվ 1512-Ն որոշմամբ մեկ անգամ ևս պարզեցվել է Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող տրանսպորտային միջոցների հաշվառման գործղությունները: Որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 12-ից: Նշված ժամանակահատվածից սկսած քաղաքացիները տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ կատարելու համար այլևս չեն ներկայացնում տեխնիկական զննության կտրոն, ԱՊՊԱ կտրոն կամ պայմանագիր: Փոխարենը՝ տվյալ տրանսպորտային միջոցն ապահովագրված լինելու հանգամանքը ստուգվում է ինտերնետային կայքի (www.paap.am) միջոցով:
11) Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով գործողության ժամկետի նշում չպարունակող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով (մինչև 2012 թվականի հունիսի 30-ը): Բացի այդ, հստակեցվել են տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները այն դեպքերում, երբ գրավի առարկա տրանսպորտային միջոցը պայմանագրի համաձայն պետք է գտնվի գրավառուի մոտ: Այս դեպքում գրավի իրավունքի ծագման պահ է համարվելու տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահը, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա` այն կնքելու պահը:
12) ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտմբերի 15-ի նիստում ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով  Հայաստանի   Հանրապետության  կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանuպորտային միջոցների շահագործումն արգելող անuարքությունների և պայմանների ցանկը համապատասխանեցվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2010 թվականի նոյեմբերի 15-ին կատարված փոփոխություններին:
4. Քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված  բարեփոխումներ.
Քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն ուղղված    բարեփոխումների շրջանակներում նույնպես իրականացվել են մեծածավալ իրավաստեղծ աշխատանքներ, որոնք ուղղված են գործող օրենսդրության կատարելագործելմանը` հիմքում ունենալով միջազգային կառույցների և ՀՀ ԱԺ ժամանակավոր ու մշտադիտարկման հանձնաժողովների կողմից ներկայացվացված առաջարկությունները: Այսպես՝
1) 2010 թվականի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտը կանոնակարգող  իրավական բազայի (այդ թվում՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման առումով) կատարելագործման ուղղությամբ իրականացվել է միջազգային փորձի ոաումնասիրություն, որի շրջանակներում վերլուծության են ենթարկվել ոլորտին առնչվող բոլոր հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԽ–ի և ԵԱՀԿ-ի կողմից ընդունված: Արդյունքում մշակվել են «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծեր, որոնք ընդունվել են ԱԺ-ի կողմից 2010 թվականի աշնանային նստաշրջանի ընթացքում: Մշակվել են նաև նշված օրենքներից բխող բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Մասնավորապես` 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա նախապատրաստվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության   ծառայողի  անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև հրազենը, ռազմամթերքը, հատուկ միջոցները և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակները սպառազինության մեջ ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է ՀՀ Կառավարության  2011թ. հունիսի 23-ի թիվ 867-Ն որոշմամբ: Որոշմամբ առաջին անգամ ոստիկանության պատմության մեջ հատուկ միջոցների և ծառայողների անհատական պաշտպանության միջոցների տեսակները հաստատվում են ոչ գաղտնի նորմատիվ իրավական ակտով, ինչը հասարակությանը հնարավորություն կտա վերահսկել ոստիկանական սպառազինության կոմպլեկտավորումը (լրակազմումը): Կարգի համաձայն ցանկում կարող են ընդգրկվել միայն այն հատուկ միջոցները, որոնց վերաբերյալ նախապես առկա կլինի ՀՀ առողջապահության նախարարության որոշումը` տվյալ հատուկ միջոցը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին: Որոշմամբ կարգավորում են ստացել նաև հրազենը, հատուկ միջոցները սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները ոչնչացնելու ընթացակարգերը: Ի կատարումն նշված որոշման 2-րդ կետի՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից 17.08.2011թ. թիվ 2163-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության   ծառայողի  անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը: Իսկ մինչև 2012 թվականի մարտի 1-ին տասնօրյակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախատեսվում է հաստատել մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները:
ՀՀ ոստիկանության պետի կողմից 2011 թվականի մայիսի 30-ին ընդունվել է «ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցները գործադրելու եվ դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու եվ պիտանելիության նկատմամբ  պարբերաբար հսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 1-Ն հրամանը, որը սահմանված կարգով պետական գրանցում է ստացել ՀՀ արդարադատության նախարարությունում:
Մշակվել է նաև «Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված մարտական տեխնիկայի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2011 թվականի օգոստոսի 25-ին թիվ 1237-ՆԳ որոշմամբ:
Կատարված փոփոխությունները դրական գնահատականի են արժանացել միջազգային փորձագետների կողմից:
2) Հասարակական կարգի ապահովման ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը շարունակվել է նաև 2011 թվականին: Մասնավորապես, ԵԱՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ս.թ. հուլիսի 2-ից Հայաստանի Հանրապետություն էր գործուղվել փորձագետ` 3 ամիս ժամկետով, որը զբաղվել է Հայաստանում հասարակական կարգի պահպանության օրենսդրական և պրակտիկ փորձի ուսումնասիրման աշխատանքներով:
Իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի շրջանակներում վերլուծության են ենթարկվել միջազգային իրավական ակտեր՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության գործողությունները կանոնակարգող ՀՀ իրավական դաշտի կատարելագործման նպատակով:
Մշակվել են ՀՀ ոստիկանությունում հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, բանակցություններ վարելու, անձանց բերման ենթարկելիս /բերելիս/ ոստիկանության ծառայողների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ և այլ ուղեցույցեր: Ուղեցույցերի նախագծերի մշակման աշխատանքներին աջակցել է նաև ԵԱՀԿ-ի փորձագետը:
Մասնավորապես՝
ՀՀ ոստիկանության պետի 19.09.2011թ. 2505-Ա հրամանով հաստատվել է «Անձանց բերման ենթարկելիս /բերելիս/ ոստիկանության ծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ուղեցույցը».
03.10.2011թ. թիվ 2676-Ա հրամանով հաստատվել է «Զանգվածային անկարգությունները կանխելու և խափանելու կարգը».
27.09.2011թ. թիվ 2600-Ա հրամանով հաստատվել է «Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս բանակցություններ վարելու վերաբերյալ ուղեցույցը».
11.11.2011թ. թիվ 2760-Ա հրամանով՝ «Հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, զանգվածային անկարգությունների ժամանակ նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ուղեցույցը»:
Մինչ այդ, բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երշխիքներ ստեղծելու նպատակով 2010 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանությունում հետաքննություն իրականացնող ստորաբաժանումների պետերին ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր թիվ 12 ցուցումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի (ձերբակալում) համաձայն բերման ենթարկված անձանց խնդրանքով ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ փաստաբան հրավիրելու և բացատրությունները փաստաբանի մասնակցությամբ վերցնելու համար, ինչպես նաև ՀՀ կառավարության 14.06.2007թ. թիվ 818-Ն որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթական իրավունքների ցանկը և ծանուցման կարգը պահպանելու ուղղությամբ:
2011 թվականի ընթացքում ավելացվել է հասարակական կարգի պահպանության մեջ ընդգրկված աշխատակիցների ծառայողական պարապմունքների և մասնագիտական վարժանքների ինտենսիվությունն ու դրանց որակը: Պարեկապահակետային ծառայության բոլոր աշխատակիցներն ամենշաբաթյա պարբերականությամբ մասնակցում են ծառայողական պարապմունքներին: 2011 թ. ընթացքում վարժանքներ են անցկացվել նաև ՀՀ Ոստիկանության զորքերի հետ համատեղ: 2010 թվականի ընթացքում ոլորտին առնչվող դասընթացներ են անցկացվել նաև առանձին միջազգային կառույցների աջակցությամբ:
15.06.2011թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից ընդունվել է «Զանգվածային անկարգությունների կասեցման թեմայով ուսումնական վարժանքներ անցկացնելու վերաբերյալ» 1470-Ա  հրամանը
31.08.2011թ. թիվ 2320-Ա հրամանով հաստատվել է ոստիկանության ծառայողների համար «Զանգվածային անկարգությունների և այլ միջոցառումների ժամանակ բանակցությունների վարումը» և «Զանգվածային անկարգությունների և այլ միջոցառումների ժամանակ ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը» թեմաներով ուսումնական պարապմունքներ անցկացնելու ժամանակցույցը: Ժամանակացույցի համաձայն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և Ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդում արդեն իսկ անց են կացվել համապատասխան ուսումնական պարապմունքները ոստիկանության 160-ից ավելի ծառայողների համար:
3) Ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու նպատակով իրականացվել են ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության հաշվետվության արդյունքների հանրային քննարկումներ, աշխատանքներ են տարվել ձերբակալված անձանց պահելու պայմանների բարելավման ուղղությամբ, մասնավորապես, ոստիկանության 40 ՁՊՎ-ներից 32-ում ոստիկանության տարածքային մարմինների ուժերով կատարվել են հարդարման աշխատանքներ, տեղադրվել են քարտոֆոններ:
4) Ուսումնասիրվել են ՌԴ և ԵՄ ՆԳ մարմինների պահպանության ավտոմատացված տարբեր համակարգերի տեխնիկական հնարավորությունները` ՀՀ-ում քաղաքացիների բնակարանների և կազմակերպությունների գույքի, տրանսպորտային միջոցների պահպանման և ահազանգման տեխնիկական ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման համար:
5) Մշակվել և հանրային քննարկումների է ներկայացվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգը և Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որը 17.06.2011թ.-ին թիվ 23 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Հայեցակարգի համաձայն կարևորագույն նորամուծությունն  այն է, որ լիցենզավորման ենթակա գործունեություն է համարվելու պահնորդական (թիկնազորային) գործունեությունը, ըստ էության այսօր այդ կարևոր ուղղությանր դուրս է իրավական կարգավորման ոլորտից: Նախատեսվում է նաև ՊՊՎ-ի եղած տեխնիկական բազայի թարմացում: Ներկայումս մշակվում է տեխնիկական առաջադրանքը, կատարվել են ֆինանսական հաշվարկներ: Միաժամանակ, հայեցակարգի շրջանակներում նախապատրաստվել է «Ոստիկանական պահպանության մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը, որն այժմ գտնվում է արտաքին շրջանառության փուլում: ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրան կից ներկայացված այլ օրինագծեր ՀՀ ոստիկանության առաջարկությունների համաձայն լրամշակվել են և սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել 1-ին ընթերցմամբ:
6) ԱՄՆ դեսպանության աջակցությամբ դեկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստեղծվել է տեսաձայնագրման և հայելային սենյակ: Նախատեսվում է համանման սենյակներ ստեղծել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում և Շիրակի մարզային վաչության Գյումրիի բաժնում:
7) 2010 թվականի մոյեմբերի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ –ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ տրամադրելու կարգը, համաձայն որի` նշված տեղեկանքները տրամադրում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչութուններն ու հյուպատոսական հիմնարկները՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկության հիման վրա: Ընդ որում, Ինֆորմացիոն կենտրոնը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և ներկայացուցչություններից հարցումները ստանում է էլեկտրոնային եղանակով և 2 աշխատանքային օրվա ընթացքում, կրկին էլեկտրոնային եղանակով պատասխանում: 
5. Քաղաքացիություն ստանալու (դադարեցնելու), օտարերկրացիների մուտքի և ելքի հետ կապված գործընթացների հստակեցմանը, ոստիկանության կողմից իրականացվող միգրացիոն վարչարարության կատարելագործմանն ուղղված բարեփոխումներ.
2010 թվականի ընթացքում այս ոլորտում իրականացվել են թե օրենսդրական, և թե վարչարարական բնույթի բազմաթիվ միջոցառումներ: Այսպես՝
1) Ներդրվել է քաղաքացիություն ստանալու /դադարեցնելու/, օտարերկրացիների ելքի և մուտքի հետ կապված գործընթացներում աշխատանքային նոր մեթոդներ, մասնավորապես՝ գոծում է արդեն քաղաքացիների ընդունելության ,մեկ դահլիճիե սկզբունքը: Մշակվել են «Օտարերկրացիների մասին», «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, «ՀՀ մուտքի և  ելքի մասին» նոր օրենքի նախագիծը: «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերն արդեն իսկ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 8-ին:
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում  կատարված փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, հստակեցվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու օրենքով սահմանված գործընթացները, վերացվել օրենքում առկա բացերն ու հակասությունները, կարգավորվել են ՀՀ երկաքաղաքացի հանդիսացող անձանց երեխաների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացները, ինչպես նաև վերջիններիս՝ ՀՀ զինված ուժերում զորակոչելու հետ կապված հարաբերությունները:
«Օտարերկրացիների մասին»ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է առանց մուտքի վիզայի ՀՀ ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների համար ՀՀ տարածքում մնալու առավելագույն` 180-օրյա ժամկետ, արտոնություն է սահմանվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիների համար՝ նախատեսելով առանց հրավերի ՀՀ պետական սահմանային անցման կետերում մուտքի վիզայի տրամադրման հնարավորություն, կարգավորվել են վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անվավեր փաստաթղթերով օտարերկրացիների` ՀՀ-ից ելքին վերաբերվող հարաբերությունները, հստակեցվել ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հիմքերը,  ինչպես նաև վերացվել գործող օրենքում տեղ գտած բացերն ու հակասությունները, օրենքի որոշ հոդվածների ոչ հստակ ձևակերպումները՝ նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն հնարավոր ռիսկերն օտարերկրացիների մասնակցությամբ ծագող հարաբերություններում: Միաժամանակ ՀՀ Ոստիկանության պետի հրամանով օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության խախտումների համար վարչական տույժի ենթարկելու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերին վերապահված լիազորությունը վերապահվել է ԱՎՎ սահմանային անցման կետերի պետերին, ինչի արդյունքուն էականորեն կրճատվել են վարչարարության ժամկետները և օտարերկրացիների արդարացի դժգոհությունը. փաստորեն նախկինում խախտումն արձանագրում էին ԱՎՎ սահմանային անցման կետերի աշխատակիցները, իսկ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները կայացնում էին ոստիկանության տարածքային բաժնի պետերը:
2) Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի աջակցությամբ Բագրատաշեն սահմանային անցակետում ավելացել է մեկ պատուհան ևս՝ տրամադրվել է նոր հարմարավետ սենյակ, կառուցվել է ծածկ և օտարեկրացիների սպասարկումն իրականացվում է անհամեմատ բարելավված պայմաններում: Նոր սենյակը հագեցած է տեխնիկապես, ունի աշխատանքային բավարար պայմաններ, ավելացել է նաև մեկ աշխատատեղ:
Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի օժանդակությամբ տրամադրվել է նոր վերանորոգված աշխատասենյակ, իսկ Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում Այրում սահմանային անցակետի ՀՀ ոստիկանության ԱՎՎ ծառայությանը տրամադրվել են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ վիզաների տրամադրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: ՀԿՍՀԿ ծրագրի օժանդակությամբ ձեռք են բերվել նաև եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) վահանակներ, որոնք փակցվել են ՀՀ բոլոր սահմանային անցակետերում: Վահանակների վրա զետեղված է ՀՀ պետական սահմանը հատող օտարերկրացիներին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, որը թույլ է տալիս նրանց առավել հեշտ կողմնորոշվել` չխախտելով ՀՀ օրենսդրությունը:
Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև Մեղրի սահմանային անցակետում. ձեռք է բերվել նոր գույք և տեխնիկա, ստեղծվել են օտարերկրացիների սպասարկման համար առավել հարմարավետ պայմաններ:
2) Քաղաքացիություն ստանալու (դադարեցնելու), օտարերկրացիների ելքի և մուտքի հետ կապված գործընթացներում աշխատանքային նոր մեթոդների ներդրման, քաղաքացիների ընդունելության ,մեկ դահլիճիե սկզբունքի կիրառման  գործընթացն արդեն իսկ առկա է  ԱՎ վարչությունում. այն կիրառվում է  օտարերկրացիների, ինչպես նաև քաղաքացիություն ստացող անձանց սպասարկման ընթացքում ,մեկ պատուհանի սկզբունքովե` առանց անհարկի քաշքշուկներ ստեղծելու: Փոփոխություն է կատարվել ՀՀ ոստիկանության պետի 15.08.2008թ. «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանում, որի արդյունքում հստակեցվել են անձնագրային գործողություններ կատարելու ժամկետները: Նախատեսվել են անձնագրային գործողությունների համար աննախադեպ կարճ ժամկետներ: Բացի այդ, նախատեսվել է, որ անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու, անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ անձնագիրը ստանալու համար այլևս պարտադիր չէ քաղաքացու անձամբ ներկայանալը. վերջինս դրա համար կարող է լիազորել նաև երրորդ անձի:
3) «Օտարերկրացիների մասին» և «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքների եւ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի մատչելիության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանության «www.police.am» կայքում տեղադրվել է ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրությունը՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Բացի այդ գրություններ են ուղարկվել  ԱԳՆ և ՀՀ Սփյուռքի նախարարություն` համապատասխան կայքերում իրավական ակտերը օտար լեզուներով (ռուսերեն, անգլերեն) տեղադրելու վերաբերյալ:
Ոլորտին վերաբերող նոր ընդունված իրավական ակտերը ևս պարբերաբար զետեղվում են ՀՀ ոստիկանության «www.police.am» և Անձնագրային և վիզաների վարչության նոր ստեղծված «passportvisa.am»  պաշտոնական էլեկտրոնային կայքերում և ուղարկվում ՀՀ ԱԳՆ և Սփյուռքի նախարարություններ:
4) Քաղաքացիության և կացության կարգավիճակի վերաբերյալ ներկայացվող դիմումների ընթացքի մասին էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու հնարավորության ստեղծման համար ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության համակարգչային սերվերում տեղադրվել է էլեկտրոնային գրագրության  ծրագիրը և ԱՎՎ կառուցվածքը: Դիմումներ հանձնելիս այսուհետ քաղաքացուն տրվում է իր դիմումի համարը, որի օգնությամբ վերջինս կարողանում է ստանալ սպառիչ տեղեկատվություն իր դիմում ընթացքի վերաբերյալ 2011 թվականից գործարկված ԱՎՎ պաշտոնական «passportvisa.am» էլեկտրոնային կայքում:
5) ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունում ստեղծվել է նաև տեղեկատվական պորտալ համապատասխան հեռախոսահամարով (090007007): Նշված հեռախոսահամարին զանգահարելով՝ քաղաքացիները    կարող են ստանալ ԱՎՎ ոլորտի օրենսդրության և հարակից այլ հարցերի վերաբերյալ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պարզաբանումներ:
ԱՎՎ կազմում 2010 թվականին ստեղծվել է Հսկողության և վերլուծության բաժին, որը իրականացնում է նաև ԱՎՎ-ում գործող թեժ գծի միջոցով ստացվող տեղեկատվության մշակման և վերլուծության աշխատանքները: Թեժ գծի գործողության արդյունքներով միայն 2010 թվականի ընթացքում անց են կացվել 3 տասնյակից ավելի ծառայողական քննություններ:
6) ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 59-Ն և 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 595-Ն որոշումներով փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ: Կատարված փոփոխությունների նպատակն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելու կարգի կիրառման դյուրացումը, փաստաթղթաշրջանառության արդյունավետության բարձրացումը: Արդյունքում կրճատվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը` դրանով իսկ պարզեցնելով քաղաքացիություն ստանալու գործընթացը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել են դատվածության, առողջական վիճակի, վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքները, ինքնակենսագրությունը և աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթը: Բացի այդ, կրճատվել են նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը՝ ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության կողմից ուսումնասիրելու համար սահմանված ժամկետները:
 7) 23.06.2011թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 974-Ն որոշումը, որով կանոնակարգվել են օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
8)  ՀՀ կառավարության  2010 թվականի մարտի 25-ի թիվ 411-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1290-Ն որոշման մեջ: Արդյունքում` հանվել են ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը ՀՀ Նախագահի ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում իրականացնելու վերաբերյալ դրույթները` նշած գործողությունն իրականացնելու համար չնախատեսելով որևէ ժամանակային սահմանափակում:
9) ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի թիվ 1407 որոշմամբ փոփոխություններ են կատարվել   ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի «ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման մեջ, որի արդյունքում սահմանվել են հստակ  ժամկետներ բնակչության պետական ռեգիստրում անհատական տվյալները մուտքագրելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրից հաշվառման մասին տեղեկանքներ տրամադրելու համար: Արդյունքում` կրճատվել են հաշվառման գործողությունների համար նախատեսված ժամկետները` 7 օրվա փոխարեն սահմանվել է 3 օր, իսկ հաշվառումից հանելու հասկացությունը վերացել է: Այսուհետ քաղաքացին վերահաշվառման նպատակով կարիք չի ունենալու հաշվառումից հանվելու և հետո նոր մեկ այլ հաշվառման վայրում հաշվառվելու, այլ դիմելով միայն նոր հաշվառման վայրի պետական ռեգիստրի ստորաբաժանում (անձնագրային բաժանմունք)՝ ավտոմատ հանվելու է հին հաշվառումից: Բացի այդ, ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ տարվել են աշխատանքներ, որոնց արդյունքում ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրը փոխելիս ևս այսուհետ դիմում են միայն նոր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:
ՀՀ կառավարության հանձնարարությամբ Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության ամբողջականությունն ապահովելու նպատակով 2011 թվականի ընթացքում ԱՎ վարչության և ԱՎ Վ ստորաբաժանումների կողմից Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է մինչև 16 տարեկան՝ շուրջ 400.000 անչափահաս անձ: Նույն ժամանակահատվածում շտկվել են նաև Բնակչության պետական ռեգիստրում 158 հազարից ավելի հասցեների վերաբերյալ տեղեկություններում առկա անճշտությունները:
Բացի այդ, ֆիզիկակական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահանջվող տեղեկանքների տրամադրումը անվճար դարձնելու նպատակով ՀՀ Ոստիկանության կողմից մշակվել է ,Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծ, որն ԱԺ կողմից ընդունվել է 15.11.2010 թվականին (ՀՕ-168-Ն, ուժի մեջ է մտել 20.12.2010 թվականից): Միաժամանակ, բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեների մասին ֆիզիկակական անձանց տեղեկանքների վճարովի տրամադրման գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելու և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով 24.08.2010 թ. ՀՀ Ոստիկանության պետի կողմից սահմանվել է տեղեկանքի ձևը՝ հերթական հաշվառման համարների առկայությամբ: Արդյունքում կրկնակի աճել է այս գծով պետական բյուջե գանձվող պետական տուրքի գումարների չափը:
10) Ընտրողներին քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին ծանուցելու նպատակով ձևավորվող տեղեկատվության փոխանցման և ինտերնետային տեղեկատվական համակարգում ընտրողների ցուցակների տեղադրման աշխատանքներն ավտոմատացված եղանակով իրականացնելու նպատակով ԵրՄՄԳՀ ինստիտուտը նախապատրաստել է աշխատանքների բովանդակության  գնահատականը և գնահաշվարկը:   Կազմվել է տեխնիկական առաջադրանք և ներկայացվել ՀՀ կառավարության Համաշխարհային բանկ պետական հատվածի արդիականացման ծրագրերի իրականացման գրասենյակ` անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Նշված աշխատանքների իրականացման նպատակով կնքված պայմանագրի համաձայն՝ 3 փուլով նախատեսված հաշվետվությունները ներկայացված են: Չնայած այն հանգամանքին, որ միջոցառումնների կատարման վերջնաժամկետ պայմանագրով նախանշված էր 2012 թվականի հունվարի 12-ը` Ընտրողներին քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին ծանուցելու նպատակով համապատասխան տեղեկատվության ձևավորման, ինչպես նաև ընտրողների ցուցակներն Ինտերնետային տեղեկատվական համակարգում տեղադրելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկատվության տրամադրման գործընթացի ավտոմատացման աշխատանքներն ավարտված են: Ավտոմատացված է նաև համապետական ընտրությունների դեպքում ընտրողի հաշվառման վայրի ցուցակից ընտրողին ժամանակավորապես հանելու  և փաստացի գտնվելու վայրի ընտրական տեղամասի լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկելու գործընթացը:
Միաժամանակ, 2011 թվականին նոր Ընտրական օրենսգրքի ընդունմամբ պայամանավորված, ՀՀ ոստիկանության կողմից 19.08.11թ. գրություն է ներկայացվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ՝ ՀՀ-ում 2012-2013թթ. կայանալիք ընտրությունների ընթացքում Անձնագրային և վիզաների վարչությանը և տարածքային անձնագրային ծառայություններին անհրաժեշտ հատուկ և համակարգչային տեխնիկայի, ընտրողների ռեգիստրում անհրաժեշտ ծրագրային փոփոխություններ իրականացնելու համար պահանջվող ֆինանսավորման չափի վերաբերյալ (նշված ծրագրային աշխատանքների իրականացման համար ԵրՄՄԳՀ ինստիտուտի կողմից կազմվել է աշխատանքի բովանդակությունը, որի կատարման համար պահանջվելու է 14,500,000 ՀՀ դրամ):
11) Կրճատվել է Անձնագրային և վիզաների վարչության կողմից անձնագրային գործողությունների կատարման ընթացքում պահանջվող փաստաթղթերի և գործողությունների ցանկը (օրինակ՝ վերացել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու դեպքում քաղաքացիների կողմից տնային գիրք ներկայացնելու պահանջը, քաղաքացիների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարալիս համապատասխան մատյաններում քաղաքացիների կողմից ստորագրելու անհրաժեշտությունը, օտարերկրյա պետություններում վավերականության վերաբերյալ նշում կատարալու, ինչպես նաև անձնագրի ժամկետի երկարաձգման համար քաղաքացու կողմից դիմումներ  ներկայացնելու պահանջը): Բացի այդ, հնարավորինս կրճատվել են նաև ԱՎ վարչության կողմից շրջանառվող ներքին փաստաթղթերը, ինչը վարչարարության ընթացքում լրացուցիչ ժամանակ խնայելու երաշխիք կարող է հանդիսանալ:
2011 թվականի հոկտեմբեր ամսին Ոստիկանության համապատասխան իրավական ակտերով սահմանվել են անձնագրային գործողությունների կատարման համար ներկայացվող դիմումի, անձնական հաշվառման քարտի, անձին ժամանակավորապես տրվող ինքնությունը հաստատող փաստաթղթի օրինակելի ձևերը: ԱՎՎ կողմից մինչ այդ կիրառվում էին խորհրդային ժամանակահատվածում սահմանված նմուշները:
Ոստիկանության պետի հրամանով   (03.02.2011թ. 159-Ա) 5-օրյա ժամկետ է սահմանվել անձին՝ բնակչության պետական ռեգիստրում փաստացի բնակության վայրի հասցեով հաշվառելու դեպքում անձի փաստացի բնակության հանգամանքը ոստիկանության տեղամասային տեսուչի կողմից պարզելու և անձնագրային ծառայությանը տեղեկացնելու համար: Նախկինում տվյալ գործողության համար որևէ ժամկետ սահմանված չէր:
Համապատասխան ցուցում է տրվել անձնագրային ծառայություններին` անչափահաս քաղաքացիների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը նաև երեք տարուց պակաս` ըստ ծնողի նշած ժամկետի կատարելու վերաբերյալ (բայց ոչ պակաս, քան մեկ տարի):
Անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին ծառայություններ մատուցելու ընթացքում իրականացվող վարչարարությունն առավել արդյունավետ և գրագետ իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աջակցությամբ՝ Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների համար սեմինար պարապմունքներ են անցկացվել ՀՀ Սահմանադրության, ,Վարչական վարույթի և վարչարարության հիմունքների մասինե ՀՀ օրենքի, ինչպես նաև քաղաքացիների հետ շփվելու ընթացքում հոգեբանության վերաբերյալ թեմաներով:
12) ԱՎՎ արտաբյուջետային միջոցների հաշվին վերակառուցվել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ ,Նոր-Նորքիե անձնագրային բաժանմունքի շենքը, որի արդյունքում ներդրվել են քաղաքացիներին սպասարկելու նոր` ժամանակակից մեթոդներ: Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի (Շիրակ, Արարատ, Արմավիր, Լոռի, Կոտայք, Գեղարքունիք) անձնագրային ստորաբաժանումներում տեղադրվել են վճարային բանկային շուրջ 30 տերմինալներ, ինչն էապես պարզեցրել է անձնագրային գործողությունների կատարման համար քաղաքացիների կողմից կատարվող վճարումների գործընթացը և միաժամանակ՝ վերացրել կոռուպցիոն  ռիսկերը: Ներկայումս աշխատանքներ են ընթանում վճարային բանկային տերմինալների տեղադրման ցանցի ընդլայնման ուղղությամբ. ինտերնետային որակյալ կապի ապահովման պարագայում նշված տերմինալները հնարավոր կլինի տեղադրել նաև ՀՀ մյուս մարզերի անձնագրային ստորաբաժանումներում:
Սույն թվականի հուլիս ամսին շահագործման է հանձնվել Ոստիկանության Աշտարակի, իսկ նոյեմբերի 22-ին` Մաշտոցի անձնագրային ծառայությունների նոր շենքերը: Դեկտեմբերի 21-ին ավարտել են նաև Ավանի անձնագրային ծառայութան սպասարկման տարածքի բարեկարգման աշխատանքները: ԱՎՎ արտաբյուջետային միջոցների հաշվին Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններում և ԱՎՎ-ում տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր (տեսախցիկներ), որոնք հնարավորություն են տալիս վերահսկել անձնագրային ծառայությունների աշխատանքները իրական ժամանակի մեջ (on-line ռեժիմով):
13) Միգրացիոն վարչարարության կատարելագործման նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 7-ին ոստիկանության ԱՎՎ և ԿՀԴՊԳՎ համապատասխան ծառայողները մասնակցեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության և Միգրացիայի Միջազգային Կազմակերպության կողմից ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի և Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնի աջակցությամբ կազմակերպված համաժողովին` նվիրված Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության և ՀՀ-ի միջև 2011 թվականի հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթների քննարկմանը:
6. Նոր անձնագրային համակարգի ներդրման հետ կապված բարեփոխումներ
Անձնագրեր և քարտեր արտադրող, ծրագրային ապահովում իրականացնող, անձնագրերի և քարտերի ձևակերպման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և տեղադրման նպատակով կազմակերպված մրցույթը սահմանված ժամկետում կայացել է: Ներկայումս ընթանում են  համակարգի ներդրման աշխատանքները հաղթող ճանաչված լեհական կազմակերպության հետ:
Կենսաչափական տվյալներով փաստաթղթերի ներդրման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և սահմանային անցման կետերում տեղադրել անձնագիր կարդացող և ստուգող սարքավորումներ:
Համակարգի շահագործումը նախատեսվում է 2012 թվականի  հունիսի 1-ից:
2011 թվականի դեկտեմբերի 21-ին բարեկարգման աշխատանքներն ավարտելու հետ միաժամանակ Ավանի անձնագրային ստորաբաժանման շենքում տեղադրվել է պիլոտային համակարգ՝ թվային լուսանկարման, մատնահետքեր վերցնելու և քաղաքացու ստորագրությունը անձնագրում ներառելու համար անհրաժեշտ ծրագրի փորձարկման աշխատանքները սկսելու նպատակով:
2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել են «Նույնականացման քարտերի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», ,Հանրային ծառայությունների համարանիշի մասինե, ,ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնք դեկտեմբերի 21-ին ստորագրվել են ՀՀ Նախագահի կողմից: Օրենքներն ուժի մեջ են մտնելու 2012 թվականի հունիսի 1-ից:
ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ,Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի հուլիսի 21-ի  թիվ 28-26 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե թիվ 48 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել ՀՀ քաղաքացու էլեկտրոնային անձնագրի և նույնականացման քարտի արտաքին ձևերը:
7. Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի        արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ
1) ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ արդեն իսկ ձեռք են բերվել կասկածվող անձանց օրգանիզմում թմրամիջոցների առկայության նախնական ստուգման, ինչպես նաեւ թմրամիջոցի տեսակը տեղում որոշող էքսպրես թեստերի նոր խմբաքանակ, որը կօգտագործվի ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:
2) Թրաֆիքինգի և հարակից հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական բարեփոխումների նպատակով մշակվել ոստիկանության մախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողով է ուղարկվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որն ընդունվել է 01.03.11թ., վավերացվել ՀՀ Նախագահի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 9-ից:
3) 2011 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է նաև ՀՀ ոստիկանության պետի և ՊԵԿ նախագահի թիվ 287-Ա/37-Ա համատեղ հրամանը` օդանավակայանում համատեղ խմբերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ միասնական պայքար իրականացնելու համար:
4)  Մշակվել է նաև ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կնախատեսվի պրեկուրսորների ապօրինի շրջանառության առանձին դեպքերի քրեականացում: Նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ենթարկվել է պետական-իրավական փորձաքննության և սահմանված կարգով հավանության արժանացել ՀՀ Կառավարության կողմից: Օրինագծով, մասնավորապես, սահմանվում են ապօրինի շրջանառվող պրեկուրսորների չափաքանակները, տարանջատվում նախատեսված պատասխանատվությունն ըստ այդ չափաքանակների, ազգային օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի կողմից ընդունված իրավական փաստաթղթերին: Օրինագիծը 07.12.2011թ. ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
6) 2010թ. հունիսի 10-ին Թբիլիսիում ՀՀ, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և UNDP-ի միջև ստորագրվել է «Թմրամիջոցների հսկողության և փողերի լվացման դեմ գործունեությունում համագործակցության» փոխըմբռնման հուշագիր:
Համագործակցության շրջանակներում 2010 թվականի  հոկտեմբերին ՀՀ ոստիկանության պետի և Իրանի ԻՀ ՆԳ նախարարի կողմից Թեհրանում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ոլորտում երկու երկրների ոստիկանական ծառայությունների համագործակցության խնդիրները: Արդյունքում ստորագրվել է նշված ոլորտում համագործակցությունն ամրապնդող արձանագրություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  խնդրո առարկա հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով փորձագիտական խմբերի ստեղծման, մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի տեղափոխմանը վերաբերող տեղեկատվության փոխանակման ու համագործակցության ընդլայնման և այլ հարցերի շուրջ:
7) ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1254-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1129-Ն որոշման մեջ, որի նպատակն էր ՀՀ-ում սահմանափակ շրջանառությամբ և հսկման ենթակա պրեկուրսորների ցանկը համապատասխանեցնել «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի 1988 թվականի դեկտեմբերի 19-ի կոնվենցիային:
8) ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու և թմրամոլության կանխարգելման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի 2011թ. փետրվարի 14-ի թիվ 23-Լ հրամանով ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է մեթադոնային փոխարինող բուժում:
9) ԱՄՆ դեսպանության կողմից տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել ԿՀԴՊԳՎ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնող՝ 4-րդ վարչությանը. մասնավորապես տրամադրվել է համակարգչային տեխնիկա՝ (50.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով):
8. Կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ.
1) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում են ստացել ՀՀ ոստիկանության պետի 2 նորմատիվ հրամաններ՝ 2010 թվականի հոկտեմբերի 6-ի ,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ գաղտնի հիմունքներով համագործակցության և գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց վճարման կարգը սահմանելու մասինե թիվ 3-ՆՀԳ և 2010 թվականի օգոստոսի 30-ի ,Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման և արդյունքների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասինե թիվ 2-ՆՀԳ հրամանները: Բացի այդ, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 845-ՆՀԳ որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից օպերատիվ հաշվառման գործեր կազմելու, վարելու, կարճելու, հաշվառման գործերի և դրանցով մշակվող, ստուգվող անձանց գրանցման և օպերատիվ հաշվառման կարգը» :
2) Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործման համար ուսումնասիրվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջատար երկրների փորձը, դրա հետ կապված ոստիկանության համապատասխան աշխատակիցները անցել են վերապատրստման դասընթացներ: Ներկայումս ԵՄ փորձագետի հետ իրականացվում են միջազգային փորձի ուսումնասիրություն: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փորձագետն աջակցելու և խորհրդատվություն է տրամադրելու ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչությանը Եվրոպական երկրների կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջավոր փորձը ներդնելու և ԿՀԴՊ ԳՎ ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու, ինչպես նաև այդ նպատակով ԵՄ Թվինինգ, Տայեքս, Սիգմա և այլ գործիքների միջոցով օժանդակություն ստանալու  հարցում:
3) Ոստիկանության ուսումնական կենտրոնում ոստիկանության համապատասխան ծառայողների համար անց են կացվել կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ:
4) Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար ուսումնասիրվել է կոռուպցիայի դեմ պայքարի (լատենտայնության նվազեցման) միջազգային փորձը:
5)  Ինտերնետում անօրինական բովանդակության հաղորդումների գնահատման կենտրոնական կետի ստեղծման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան հետ ձեռք է բերվել համաձայնություն, այն առումով, որ ԱՄՆ դեսպանատունն իր վրա է վերցնում կենտրոնի տեխնիկական ապահովման խնդիրը, իսկ ԵԱՀԿ գրասենյակը` իրավական խնդիրները: ԱՄՆ դեսպանության կողմից ԿՀԴՊԳՎ Բարձր տեխնոլոգիաների դեմ կատարվող հանցագործությունների բաժնին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն. մասնավորապես, հատկացվել է համապատասխան համակարգչային տեխնիկա, տեղեկատվական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ սերվեր և կոմունիկացիոն այլ սարքեր (82.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով):
6) Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ ոստիկանության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից կազմակերպվել է համաժողով` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության կիբեռհանցագործության ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն թեմայով: Համաժողովին մասնակցել են նաև պետական և ոչ պետական այլ մարմինների աշխատակիցներ (ՀՀ Նախագահի աշխատակազմ, Փորձաքննությունների Ազգային Բյուրո, Ազգային անվտանգության խորհուրդ, Տրանսպորտի և կապի նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, բանկային համակարգ, կրթական հաստատություններ), բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչներ:
7) ՀՀ ոստիկանությունում մշակվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե օրենքների նախագիծն արդեն իսկ դրվել է արտաքին շրջանառության: Այս օրենսդրական փոփոխությունները միտված են ակտիվացնելու պայքարը կեբեռհանցագործությունների կանխարգելման ոլորտում:
8) Մշակվել են նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների 2 նախագիծ (կաշառք ստանալու կաշառք տալու նմանակման և հեռախոսային խոսակցությունների վերահսկման ՕՀՄ-ներին վերաբերող), որոնք դրվել են արտաքին շրջանառության մեջ:
9) Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների շրջանակներում ոստիկանության  կողմից մշակվել է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության  բարձրացման» ազգային ծրագիրը, որը հավանության է արժանացել 2011 թվականի նոյեմբերի 24-ին  Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, այնուհետև Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Ազգային ծրագիրը հաստատվել է ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի թիվ ՆԿ-232-Ն կարգադրությամբ:
10) ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ոստիկանության կենտրոնական ապարատի համակարգչային ցանցի վերափոխում, կատարելագործում, անվտանգության բարձրացում, ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ներդրում, որոնք հասանելի կլինեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համար:
11) ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Պլաստիկ քարտերի և այլ վճարման միջոցների կեղծարարության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման միջգերատեսչական հանձնաժողովում մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
12) Նախապատրաստվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը նպատակ ունի կանոնակարգել ազատազրկման վայրերում թմրակախվածության համար հարկադիր բուժում անցնող, ինչպես նաև դիսպանսերային հսկողության տակ գտնվող թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ոստիկանությանը տրամադրելու գործընթացը: Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 03.11.2011թ. նիստում:
 9. Այլ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցության բարելավմանն  ուղղված բարեփոխումներ.
1) 2010 թվականի ընթացքում շարունակվել է համագործակցությունը թե առանձին միջազգային կազմակերպությունների և թե այլ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ, բացի այդ 2010-2011թթ. րնթացքում կնքվել են համագործակցության պայմանագրեր և հուշագրեր ՌԴ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի և Իրանի ՆԳՆ-ների հետ:
2) Հանցավորության դեմ պայքարի ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կատարելագործման համար կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ անչափահասների ու կանանց հիմանհարցերով զբաղվող մասնագետների հետ:
3) Ընտանեկան բռնության ենթարկված կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ճգնաժամային կենտրոնների հետ համագործակցության հիմնահարցերով իրականացվել են փորձագիտական աշխատանքներ,
4) Իրավախախտ անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների, «Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ «Փրոջեքթ Հարմոնի» միջազգային հասարակական կազմակերպության հետ համատեղ 2006-2010թթ. Երևան, Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Իջևան, Ճամբարակ և Թալին քաղաքներում բացվել են համայնքային վերականգնողական կենտրոններ:
5) Ինտերպոլի անդամ երկրների հետ համագործակցությունը առավել սերտացնելու նպատակով նախապատրաստվել է «Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթը ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման ընդունումից հետո նշված ճամփորդական փաստաթղթերը կրող անձինք հնարավորություն կստանան առանց մուտքի վիզայի հատելու ՀՀ պետական սահմանը:
10. Ոuտիկանության նկատմամբ վuտահության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ.
1) Ոստիկանություն-քաղաքացի կապի ամրապնդման, գործունեության թափանցիկության ապահովման համար հիմնվել է ՀՀ ոստիկանության ինտերնետային պաշտոնական նոր կայքը` «www.police.am», որում քաղաքացիների հետ ամենօրյա հարց-պատասխանի ծառայության իրականացման համար առկա է առանձին էջ:
2)  ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմումների և բողոքների հաշվառման և վերահսկողության միասնական համակարգի ստեղծման  նպատակով  ՀՀ ոստիկանության պետի կողմից 2010 թվականի օգոստոսի 17-ին ստորագրվել է «ՀՀ ոստիկանության համակարգում ստացված դիմումների, բողոքների հաշվառման և դրանց արդյունքների վերաբերյալ միասնական հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի թիվ 1747-Ա հրամանը:
3) Հանցագործությունների մասին հաղորդումների պատշաճ գրանցման, արագ արձագանքման և ընթացքի լուծման արդյունավետ մեխանիզմի ներդրման համար տեղադրվել է «AVAYA» տեսակի ժամանակակից համակարգ, աշխատանքներ են տարվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ:
4) ՀՀ ոստիկանության մարմիններում և ստորաբաժանումներում քաղաքացիների դիմումների և բողոքների հաշվառման ու վերահսկողության միասնական համակարգի ստեղծման նպատակով 2010թ. օգոստոսի 17-ին ընդունվել է «ՀՀ ոստիկանության համակարգում ստացված դիմումների, բողոքների հաշվառման և դրանց արդյունքների վերաբերյալ միասնական հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի թիվ 1747-Ա հրամանը:
5)  Էստոնիայի և Ֆինլյանդիայի փորձի հիման վրա մշակվել է ոստիկանության ծառայողների կողմից զանգվածային լրատվության միջոցների հետ շփվելու ուղեցույց, որը հաստատվել է ՀՀ ոստիկանության պետի 18.03.2011թ. թիվ 535-Ա  հրամանով:
6) Ոստիկանության և հասարակության միջև կայուն կապ հաստատելու, հասարակական կարգի պահպանման գործում հասարակությանը ներգրավելու նպատակով ՀՀ տարածքում անց են կացվել շուրջ 400 հանդիպումներ ազգաբնակչության հետ: «Ոստիկանություն-հասարակություն» համագործակցությանն ուղղված վերոնշյալ միջոցառումները լուսաբանվել են «02» հաղորդաշարով: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետի կողմից ընդունվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում հասարակայնության հետ կապի պատասխանատուներ նշանակելու մասին թիվ 2050-Ա հրամանը, որով նշված պարտականությունը դրվել է մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալների վրա:
7) Մշակվել են Ոստիկանության տարածքային մարմինների գործունեության գնահատման չափանիշները, որոնք հաստատվել են ՀՀ Ոստիկանության պետի 2011 թվականի հուլիսի 6-ի թիվ 1660-Ա հրամանով:
8) 21.11.2011թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է «Ոստիկանություն-հասարակություն կապն ամրապնդելու և հասարակական կարգի պահպանման որակը բարելավելու մասին» թիվ 3302-Ա հրամանը, որով հանձնարարվել է բնակչության հետ անմիջականորեն շփվող ոստիկանության ծառայողներին առավել շատ ժամանակ անցկացնել սպասարկվող տարածքներում և իրենց աշխատանքում օգտագործել համայնքի բնակչության ներուժը:
11. Ոuտիկանությունում ծառայող (աշխատող) անձանց uոցիալական և իրավական պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ.
1) Ոստիկանությունում ծառայող անձանց, նրանց ընտանիքի անդամների և կենսաթոշակառուների բուժման և հանգստի կազմակերպման բարելավման հետ կապված աշխատանքները ընթացքի մեջ են: Այդ կապակցությամբ 2010թ. բյուջեից հատկացվել է 11 մլն.դրամ, իսկ ՄԺԾԾ նախատեսվել է 2011թ. 15.մլն, 2012թ. 18մլն, 2013թ. 21.6 մլն դրամ,
2) Ոստիկանության անձնակազմի համար աշխատանքային պատշաճ պայմանների` շենքային պայմանների բարելավում, անհրաժեշտ գույքով, տրանսպորտային միջոցներով և տեխնիկայով շարունակական ապահովման համար ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են նախնական հաշվարկներ և ուղարկվել ՀՀ կառավարության աշխատակազմ:
3) 2011 թվականի ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին վերակառուցվել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ 4 ստորաբաժանումների շենքերը:
4) 14.01.2011թվականին տեղի ունեցավ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ կառուցված ՀՀ ոստիկանության հրաձգարանի բացումը:
5) 2010 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ նաև Տավուշի մարզային վարչության նոր մասնաշենքի բացումը:
6) Մշակվել է«Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց հաշվառման, հերթագրման գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծ:
7) Ոստիկանության ծառայողների իրավական պաշտպանության նպատակով մշակվել են համապատասխան օրենքների նախագծեր, որոնք ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել են 2010 թվականի աշնանային նստաշրջանի ընթացքում: Արդյունքում հստակեցվել են ,ոստիկանությունից ազատումե կարգապահական տույժի կիրառման հիմքերը, աշխատանքից ազատման վերաբերյալ վարչական բողոքարկման ժամկետները, տույժի տեսակների ցանկից հանվել է կարգապահական կալանքը:
Բացի այդ, ներկայումս ՀՀ ԱԺ-ում է գտնվում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով մասնավորապես, նախատեսվում է ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտական գործող հանձնաժողով, որի կազմի մեջ կընդգրկվեն նաև բացի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանցից նաև այլ պետական մարմինների և ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ: Օրինագծի ընդունման արդյունքում առավելագույնս կապահովվի ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը և վերջին հաշվով` օրինականությունը:
8) ՀՀ ոստիկանության պետի կողմից 08.07.2011թ. ստորագրվել է «Ոստիկանությունում գենդերային խնդիրներին ուղղված, մասնավորապես կանանց պատշաճ ընգդրկվածություն ապահովելու նկատառումներով համապատասխան ծրագրերի մշակման միջոցառումների պլանը հաստատելու մասին» հրամանը  (թիվ 1696-Ա):
9) Ոստիկանության ծառայողների համար կարևոր սոցիալական երաշխիք է հանդիսանում նաև 2011 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված այն դրույթը, համաձայն որի վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողներին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում այսուհետ վճարվելու է զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը:
10) Ոստիկանության ծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ՝ 2010 թվականին ԱԺ-ի կողմից ընդունվեց օրենքների փաթեթ, որով պահպանվում է քաղաքացիական հատուկ ծառայության անցնող ոստիկանության ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքը և աշխատավարձի չափը:
Ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ՝ առաջիկա տարիների կտրվածքով ոստիկանության բոլոր աշխատակիցների սոցիալական պաշտպանության ուղղությամբ առավել հիմնավոր և իրատեսական առաջարկություններ ներկայացնելու համար: Աշխատանքներ են տարվում ոստիկանության զինծառայողների բնակարանային ապահովվածությունը գնահատելու ուղղությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և իրավիճակը ճիշտ գնահատելու նպատակով ս/թ հուլիսի 7-ին տրվել է ՀՀ ոստիկանության պետի թիվ 23-Ց ցուցումը: Աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի 1-ին: Քանի որ 2012թ.-ի բյուջեի չափաքանակներն արդեն հայտնի են, 2013-2014 թթ., որոշակի նպատակային միջոցներ ներգրավելու դեպքում հնարավոր կլինի սահմանված կարգով հերթագրել բնակարանի/բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողներին և առաջնահերթության կարգով սկսել բնակապահովման աստիճանական գործընթացը:
ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները կրում են շարունակական բնույթ և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը չի ենթադրում ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ավարտ. ներկայումս ոստիկանության կողմից նախապատրաստվում է նաև 2012-2014թթ. ընթացքում Ոստիկանության զարգացմանն ուղղված ծրագրի նախագիծ:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ