FeInternationalCoOperation Not in FeInternationalCoOperation.class Found Ամփոփ տեղեկություններ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




ՀՀ ոստիկանությունը համագործակցում է ինչպես ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների, օտարերկրյա պետությունների ոստիկանությունների, այնպես էլ  եվրոպական ու միջազգային կազմակերպությունների հետ:  ԱՊՀ շրջանակներում  ՀՀ ոստիկանությունը երկկողմանի սերտ  համագործակցություն է ծավալել,  մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի ՆԳ նախարարությունների հետ: Շարունակվում է սերտ համագործակցությունը Վրաստանի ՆԳ նախարարության հետ: ՀՀ ոստիկանությունը համագործակցում է Սևծովյան Տնտեսական Համագործակցության /BSEC/ անդամ-պետությունների ներքին գործերի նախարարությունների և ոստիկանական կառույցների հետ: Տարեցտարի զարգանում է ՀՀ ոստիկանության համագործակցությունը Եվրոպական Խորհրդի, իսկ 2009 թ.-ից սկսած` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումների լույսի ներքո` նաև Եվրամիության և Եվրոպական Հանձնաժողովի հետ:
ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակներում, ըստ 2003 թ. հաստատված միջոցառումների ծրագրի, շարունակվել է համագործակցությունը, մասնավորապես, ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ միջև 2003 թ. հուլիսին ստորագրված փոխըմբռնման  Հուշագրի շրջանակներում: ՀՀ ոստիկանությունն ակտիվորեն մասնակցում է Եվրոպական ոստիկանական սպորտային միության /USPE/ և Միջազգային ոստիկանական սպորտային միության /USIP/ կողմից կազմակերպված սպորտային միջոցառումներին, ինչպես և նշված կազմակերպությունների համաժողովներին և գործադիր կոմիտեների նիստերին: 1992 թ.-ից Հայաստանը անդամակցում է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին: Շարունակվում է ՀՀ ոստիկանության երկկողմ  համագործակցությունը ԵՄ այնպիսի անդամ պետությունների ՆԳ նախարարությունների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Իտալիան, Գերմանիան և Հունաստանը, ինչպես և սերտ համագործակցություն է իրականացվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ակտիվ համագործակցություն է ծավալվում ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանության, արդարադատության դեպարտամենտի, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի, ԱՄՆ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության, ԱՄՆ Ֆեյրֆաքս  օկրուգի ոստիկանության, ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ Դիվանագիտական անվտանգության ծառայության և  մի շարք այլ ծառայությունների հետ:
ՀՀ ոստիկանությունում շարունակական հանդիպումներ են կայանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի խորհրդատուների և ԵՄ փորձագետների հետ` վերոնշյալ ծրագրերի իրականացման գործընթացն ավելի մանրամասն քննարկելու նպատակով:
ՀՀ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների /UNDP, UNODC, UN OHCHR/, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /OSCE/, Միգրացիայի միջազգային կազմակերպության /IOM/,  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ICRC/, Եվրոպական ոստիկանական ուսումնական հաստատությունների  ասոցիացիայի /AEPC/, հետ: 2012 թ.-ից սերտ համագործակցություն է իրականացվում Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի հետ:
ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված սեմինարներին և վերապատրաստման դասընթացներին ինչպես Հայաստանում, այնպես էլ հանրապետությունից դուրս, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ծառայողները պատրաստվում և վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարությունների ուսումնական հաստատություններում, ինչպես և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ոստիկանական ակադեմիայում, Հունգարիայի Միջազգային իրավապահ ակադեմիայում:
Սկսած 1992 թ. ՀՀ ոստիկանությունը ստորագրել է 3 տասնյակից ավելի բազմակողմ համաձայնագրեր և պայմանագրեր և 50-ից ավելի երկկողմ միջգերատեսչական համաձայնագրեր, ինչպես նաև ՀՀ ոստիկանության գործառույթներին են առնչվում շուրջ 100 միջազգային պայմանագիր: ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի խողովակներով համագործակցում է Ինտերպոլի բոլոր անդամ պետությունների հետ: