ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վճարային տերմինալներից ու խանութներից գողություններ էին արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

24.01.2022 17:59 Գողություն

Ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21 և 27 տարեկան երկու բնակիչ Նոր Երզնկա համայնքում գողություններ են անում։ Ըստ նախնական տվյալների՝ հանցամիտներն իրենց հետագիծը քողարկելու նպատակով տարբեր անձանցից վարձակալած մեքենաներով էին գնում վճարային տերմինալներից գողություն անելու։
Փաստական տվյաներ ձեռք բերելու նպատակով իրավապահները հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին։ Հունվարի 19-ին ոստիկանության Նաիրիի և Աշտարակի բաժինների ծառայողների փոխգործակցության արդյունքում կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։
27-ամյա տղամարդը խոստովանել է, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Նոր Երզնկա համայնքում երկու խանութի վճարային տերմինալից փող է գողացել, խանութներից մեկից՝ տարբեր ապրանքներ։ Աշտարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ նույն եղանակով վճարային տերմինալ է գողացել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում, իսկ Աշտարակի Մուղնի թաղամասում փորձել է մի խանութից վճարային տերմինալ գողանալ, բայց գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։
Բերման ենթարկված տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզի քննչական վարչություն։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: