Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.04.2017 17:05

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ (տեսանյութ և լուսանկարներ)

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ (տեսանյութ և լուսանկարներ)

Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում է:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորների հուշարձաններին:
Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով:
Քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության և ոստիկանության դրոշները:
Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Ցուցադրվեց ֆիլմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության և բարեփոխումների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի խումբ ծառայողներ՝ Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար արժանացան պետական պարգևների:
Ոստիկանության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներ:
ՀՀ պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի, Գլխավոր դատախազի, Արտակարգ իրավիճակների և Արդարադատության նախարարների, ՀՔԾ պետի, Քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացան պարգևների:
Ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին տոնի առթիվ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով պարգևատրման արժանացած ոստիկանության ծառայողների պարգևները հանձնեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Հանդիսավոր նիստի ավարտին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսանքների արժանացան ոստիկանության  ծառայողներ և  վետերաններ: