ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.10.2019 18:24 Պաշտոնական

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։ Ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսեց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է և մաղթեց արդյունավետ պաշտոնավարում։ Այնուհետև, քննարկվեցին մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործության կոնկրետ տեսակների հակազդմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Արման Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձավ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին՝ շեշտելով, որ պետք է  նման երևույթներն արժանանան ոստիկանության ծառայողների խիստ և օրենքի տառին համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը այս առումով ընդգծեց նաև, որ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն նաև ոստիկանության շարքերում։ Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության նորանշանակ պետին հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը իրավապահ այլ կառույցների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անձնակազմի օպերատիվ  տեսադաշտում պահել մարզում ապրող քրեական հեղինակություններին, զբաղվել արտաքին ծառայությունների աշխատանքի առավել բարելավմամբ, կադրային քաղաքականությունը վարել այնպես, որ ապահովվի արժանավոր ծառայողների առաջխաղացումը։ Ելույթ ունեցան նաև Սյունիքի մարզի դատախազը, ազգային անվտանգության ծառայության ու քննչական վարչության պետերը, որոնք հանցավության դեմ պայքարի գործում ոչ միայն կարևորեցին ոստիկանության հետ սերտ համագործակցությունը, այլև համագործակցային դաշտն առավել ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին։ Վերջում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ մարզային վարչության նորանշանակ պետն ու մարզի ոստիկանները կկարողանան լուծել իրենց առաջ օրենքով դրված խնդիրները։

`