ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.12.2021 13:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 21-ին Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.40-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում իրար են բախվել «Լեքսուս» և «Կիա» մակնիշի մեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհին բախվել է գազալցակայանի պատին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել կայանված «Նիսանին». «Միցուբիշիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի մեքենան Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհի 2,6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Դոջ» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել ձորակը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Շաթման» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բարեղամի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան Իջևան քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» բեռնատար և «Տոյոտա» մակնիշի մեքենա. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: