ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.11.2021 11:41 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ19․11․21թ․

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արազափ-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ման» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 15-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 79-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.10-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 15-ին, ժամը 05.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «ՎԱԶ-217210» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնություն են ցույց տվել 38-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3221» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3221»-ի 38-ամյա ուղևորը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը, «Մերսեդես-Բենցի» 36-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 15-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սիսական փողոցում «ՎԱԶ- 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 15-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: