ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.12.2021 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 23․12․21թ․

Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Կիա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.55-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶ- 322132-20» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ- 322132-20»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 02.50-ին, Երևանի Մահարու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևանի Անտառային փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպելի», որի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում «Հովո» մակնիշի ավտոմեքենան հարվածել է տան պատին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Գոշ-Ճամբարակ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53.5-րդ կմ-ին «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 62-ամյա ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ճահճուտում. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են «Դոջ Դուռանգո» և «Լադա-21100» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա-21100»-ի 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170,5-րդ կմ-ին «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը. 60-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Հովո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով և «Հովոն» մասնակի հրդեհվելով՝ կողաշրջվել և բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Հովոյի» 55-ամյա վարորդը այրվածքներով, իսկ «ԿամԱԶի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Վայքի քաղաքի Շահումյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: