ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվածը կոկային էր․ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում ևս կոկայինի նմանվող զանգվածներ կային, ինչպես և մեթամֆետամին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվեց։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: