ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները խուզարկել են <<օրենքով գողերի>> և քրեական հեղինակությունների բնակարաններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանները խուզարկել են <<օրենքով գողերի>> և քրեական հեղինակությունների բնակարաններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ <<օրենքով գողեր>>՝ <<Մանեթի տղա Սամվելիկ>> մականվամբ Սամվել Հարությունյանի, <<Աֆուլիկ>> մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, <<Շահումյանցի Ժիրո>> մականվամբ Ժիրայր Բրուտյանի, <<Լեննականցի Սուրո>> մականվամբ Սուրեն Ավետիսյանի, <<Լեննականցի Արտյոմիկ>> մականվամբ Արտյոմ Ղազարյանի, <<Զապ>> մականվամբ Անդրանիկ Սողոյանի, <<Սևո>> մականվամբ Արմեն Մանուկյանի, <<Մասիվցի Անդիկ>> մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, <<Ալո>> մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, <<Գորիսեցի Արտեմիկ>> մականվամբ Արտեմ Դինունցի, <<Օշականցի Գևորիկ>> մականվամբ Գևորգ Մելիքյանի, <<Քոնչո>> մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ <<Մեծամորի Երո>> մականվամբ Երվանդ Ոսկանյանի, <<Շալո>> մականվամբ Շալիկո Մանուչարյանի, <<Վիրաբիկ>> մականվամբ Վիրաբ Գասպարյանի, <<Պիստ>> մականվամբ Արմեն Իսրայելյանի, <<Էրեբունիմասիվցի Տյոմ>> մականվամբ Արտյոմ Հարությունյանի, <<Նորադուսցի Արա>> մականվամբ Արա Բանդուրյանի, <<Արտյոմ Կանևսկոյ>> մականվամբ Արտյոմ Հարությունյանի, <<Մասիվցի Ժիրո>> մականվամբ Պարույր Աղաջանյանի, <<Յա-Յա>> մականվամբ Արմեն Գրիգորյանի, <<Տիզ>> մականվամբ Արթուր Սեդրակյանի, <<Պռատ>> մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, <<Մասիվցի Ռաֆո>> մականվամբ Ռաֆայել Նազարյանի, <<Դմբուզ Հենդո>> մականվամբ Հենրիկ Մանուկյանի, <<Տույ>> մականվամբ Արթուր Ղազարյանի, <<Կիևյանցի Յուրա>> մականվամբ Յուրի Ուտոևի, <<Մասիս>> մականվամբ Մասիս Գրիգորյանի, <<Բոգո>> մականվամբ Ռուբեն Կոստանյանի և <<Պռոշյանցի Գևորիկ>> մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։
Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝ <<Մասիվցի Անդիկ>> մականվամբ <<օրենքով գող>> Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ <<Ալո>> մականվամբ <<օրենքով գող>> Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են <<Մակարովի>> փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև <<Գորիսեցի Արտեմիկ>> մականվամբ <<օրենքով գող>> Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ <<Օշականցի Գևորիկ>> մականվամբ <<օրենքով գող>> Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ <<Քոնչո>> մականվամբ <<օրենքով գող>> Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ <<Մեծամորի Երո>> մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ <<Շալո>> մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ <<Վիրաբիկ>> մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ <<Պիստ>> մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ <<Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ>> քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ <<Արտյոմ Կանևսկոյ>> մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, <<Նորադուսցի Արա>> մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ <<Մասիվցի ժիրո>> մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։
Հիշյալ <<օրենքով գողերն>> ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։