ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 8-ին ոստիկանության ծառայողների է ընդունել /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

09.11.2018 18:46 Նորություններ
 Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 8-ին ոստիկանության ծառայողների է ընդունել /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ընդունելության եկածների մեծ մասը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, ցանկություն էին հայտնել ներկայիս ստորաբաժանումից տեղափոխվել այլ ստորաբաժանում։ Ոստիկանության պետը, կարևորելով կադրերի ճիշտ տեղաբաշխումը և իր կողմից կայացվող որոշումների օբյեկտիվությունը, տարաբնույթ հարցեր ուղղեց ընդունելության եկածներին՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանք զինված են նեղ մասնագիտական գիտելիքներով, տիրապետո՞ւմ են այն տարածքների օպերատիվ իրավիճակին և առանձնահատկություններին, որտեղ պետք է ծառայեն։ Ոստիկանության պետը, համոզվելով, որ նրանք կարող են պատասխանատվությունը պատվախնդրորեն ստանձնել, ստորագրեց հրամանները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով։
Հատկապես հանգամանալից էր Վալերիյ Օսիպյանի և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների հետ զրույցը։ Ռեզերվում հայտնվելու և շարք վերադառնալու պատճառներին ծանոթանալուց և վերլուծելուց հետո՝ ոստիկանության պետը ստորագրեց նաև նրանց հրամանները՝ հույս հայտնելով, որ նրանք բարեխիղճ ծառայությամբ կհաստատեն իր որոշման անսխալությունը։ Վալերիյ Օսիպյանը վերականգնվողներին հիշեցրեց, որ ծառայության են անցնում նոր ոստիկանությունում, որի պատիվն արատավարող ցանկացած արարք պատժվելու է խստագույնս։ «Հաշվի չեմ առնի ո՛չ ձեր ծառայողական կենսագրությունը, ո՛չ բազմամյա փորձը, ո՛չ էլ ընտանեկան դրությունը. ինձ համար առաջնայինը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է, եթե ձեր գործունեությամբ արատավորեք համակարգի հեղինակությունը՝ չեմ ներելու»,- բոլորին նախազգուշացրեց ոստիկանության պետը։
Ընդունելության ավարտին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին՝ պարզաբանելով, որ նրանց ներկայությունը այդ գործընթացին իրեն ավելի է պարտավորեցնում կայացնել ճիշտ որոշումներ։