ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.12.2023 12:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, անհայտ մեքենայի վարորդը մայրաքաղաքի Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ, որին շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել է բուժօգնության:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Դեկտեմբերի 28-ին ժամը 13-ին․ Չարենցի փողոցում միմյանց են բախվել «Կիա», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս մեկ ուղևոր դիմել է բուժօգնության։
Կատարվում է նախաքննություն։
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.20-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «ՎԱԶ-210740-ը»․ վերջինիս 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 9.15-ին, Եղվարդի խճուղում միմյանց են բախվել «Մերսեդես», «Նիսան», «Շեվրոլե» և «Կիա» մակնիշի մեքենաներ․ վերջինիս ուղևոր 79-ամյա կինը դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 23.20-ին, «Օպելի» 42-ամյա վարորդը Արշակունյաց պողոտայի և Թամանցիների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ին, Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով 62-ամյա մի տղամարդ մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 11.50-ին, մայրաքաղաքի Հ. Հովսեփյան փողոցում միմյանց են բախվել հեծանիվը, «Միցուբիշին» և «Հունդաին»․ 10-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21150» մակնիշի մեքենաներ․ վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին միմյանց են բախվել «Նիսանն» ու «ՎԱԶ-2107-ը»․ վերջինիս 22-ամյա ուղևորը դիմել է բուժօգնության:
Փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին 36-ամյա վարորդը «Մերսեդեսով» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել: 28-ամյա ուղևորը դիմել է բուժօգնության:
Փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Դիմիտրով գյուղի մոտ, միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» և «Մազդա» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-21099-ի» 25-ամյա ուղևորին շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19-ին, ստացվել է տեղեկություն, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել մի օտարերկրացու:
Մեկնած իրավապահները պարզել են 30-ամյա վարորդի ինքնությունը։ Օտարերկրացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, վարելով «ՎԱԶ-2107»-ը, 45-ամյա վարորդը Արևիկ-Մրգաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 1.10-ին, հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 33-ամյա մի տղամարդ, որը հիվանդանոցում ասել է, որ վնասվածքը ստացել է Դաշտ գյուղում՝ ինքնավթարի հետևանքով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում միմյանց են բախվել «Շեվրոլեն» և «ՎԱԶ-2107»-ը, ինչի հետևանքով վնասվել են մայթեզրին կայանված «Տոյոտան» ու «Օպելը»։ «Շեվրոլեի» վարորդն ու երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Ջրվեժ գյուղում «ԲՄՎ»-ի 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ինչից հետո մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Լեքսուսի»։ Տուժած կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Միցուբիշիի» 50-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 136-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ» և «Մազդա» մակնիշի մեքենաներ։ «Մազդան» կողաշրջվել է, և դրա վարորդը և ուղևորը տեղափոխվել են բուժօգնության։
Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Զովունի գյուղի 1-ին փողոցում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա մի կնոջ, որը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հաղորդումն ուղարկվել է Նաիրիի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 28-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, վրաերթի է ենթարկել 71-ամյա մի տղամարդու, որից հետո բախվել է «Նիսան» մակնիշի մի մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «ՎԱԶ-2101»-ի:
71-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: