ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.12.2023 12:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.35-ին, մայրաքաղաքի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Դեուն»: Վերջինիս 29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, Նոր Արեշի 8-րդ փողոցում 31-ամյա կին վարորդը «Նիսան» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 65-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 22.30-ին, Երևանի Տիչինայի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, Աճառյան փողոցում միմյանց են բախվել «Ինֆինիտի» և «Պորշ» մակնիշի մեքենաներ: Վերջինիս երկու ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին միմյանց են բախվել «Նիսանն» ու «ԳԱԶ-33021»-ը: «Նիսանի» մի ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Դողս գյուղի սկզբնամասում միմյանց են բախվել «ՎԱԶ-2107», «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդն ու հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության:
Դեպքից մոտ երեքուկես ժամ անց ավտովթարի մասնակից «Ֆորդ Տրանզիտի» վարորդն էլ է ընդունվել հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցում միմյանց են բախվել «Ռենո Լոգանն» ու «Օպել Զաֆիրան»: Առաջինի վարորդն ու երկրորդի մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենայի 41-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 23.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ կրծքավանդակի սալջարդով բուժօգնության է դիմել մի տղամարդ:՝
Մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ցերեկը` իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի մեքենայով Բայանդուր բնակավայրի վարչական տարածքում կայանված «ԳԱԶ-52-08» մակնիշի մեքենային հարվածելու հետևանքով:
Փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 6-ին մոտ, 16-ամյա պատանին, վարելով «Օպել Զաֆիրան», բախվել է Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի, ինչի հետևանքով ինքն ու 13-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում միմյանց են բախվել «Հավալ-F7X» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 27-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում, 27-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, Տաթև-Լծեն ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14.15-ի սահմաններում, 41-ամյա կինը, վարելով «Լեքսուսը», Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհի 15-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: