ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.11.2016 11:51 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 27 շենքի դիմաց բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 19.50-ին, Երևանի Քաջազնունի և Եր. Քոչար փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որն ընկել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկին վրաերթի ենթարկվել մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողմից ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ս. Տարոնցու և Բագրատունյաց փողոցների 4-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Պլաց»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 21.35-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 10 էլեկտրասյան դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղի 5/1 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: