ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.12.2016 11:19 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 9-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևանի Գր. Լուսավորչի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 7.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 88-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 76-ամյա տղամարդ:
Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.55-ին, բաժին է ներկայացել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայի թիվ 21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 17-ին, թիվ 15 երթուղու տրոլեյբուսի սրահում, վարորդի կտրուկ արգելակման հետևանքով, ուղևորուհին գլխով հարվածել է նստարանի երկաթե ձողին և վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և աջ ոտքի կոտրվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ, որը հայտարարել է, որ իրենց տան կտուրից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19-ին, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդը Աթոյան անցուղու և Աթոյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել նշված երիտասարդին:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 2-ին, «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 83-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21012»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավանի «Աշոտ Երկաթ» մայրուղու 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 2-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 200» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 131 հասցեի դիմաց կորցնելով կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի սալջարդ, աջ ձեռքի նախադաստակի թիկնային մակերեսի պատռված վերք, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն, որ նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Արցախյան խճուղում ժայռին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրիի ճանապարհի 376.5 կմ-ին բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: