Հետախուզվում էր հոգեկան ներգործության մեղադրանքով
06.07.2023 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 5-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 50-ամյա Քաջիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: