ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Զինված տղամարդը ներխուժել է Մասիսի համայնքապետարան. մանրամասներ

Օգոստոսի 19-ին, ժամը 21.17-ի սահմաններում, մի տղամարդ առանց համարանիշերի մեքենայով մոտեցել է Մասիսի համայնքապետարանի շենքին, մտել ներս և բարձրացել 4-րդ հարկ։ 4-րդ հարկում նա կոտրել է համայնքապետի աշխատասենյակի դուռն ու մտել ներս։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից շենքը շրջափակվել է, տարհանվել են ներսում և հարակից տարածքում գտնվող քաղաքացիները։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության բարձրաստիճան սպաները բանակցություններ են սկսել շենքում գտնվող տղամարդու հետ, որն այդ ընթացքում համայնքապետի աշխատասենյակի պատուհանից մարտական նռնակ է նետել դեպի զբոսայգի, իսկ որոշ ժամանակ անց շենքում լսվել է երկու կրակոց, ինչից հետո զինված տղամարդը չի արձագանքել ոստիկանության ծառայողների՝ բարձրախոսով հնչող հորդորներին։
Բանակցություններին մասնակցում էին նաև զինված տղամարդու բարեկամներն ու մայրը, բայց նա չի արձագանքել նաև բարձրախոսով իրեն դիմող մորը։
Զինված տղամարդու կողմից արձագանք չստանալուց հետո որոշում է կայացվել իրականացնել հատուկ օպերացիա։
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են համայնքապետարան։
Շենքի 4-րդ հարկում՝ համայնքապետի աշխատասենյակում, իրավապահները հայտնաբերել են 36-ամյա Էդգար Մարգարյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով։ Նա ինքնասպան էր եղել։
Աշխատասենյակում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով, ատրճանակի կրակված 2 պարկուճ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կպարզվեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: