Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Մարտի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4752 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 727, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 128, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 683, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 14 և 1532 այլ իրավախախտումներ։ 179 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 211-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 120-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 212-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 88 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14337 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 232 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 754 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 3005, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 212, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 373, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 114, արագության գերազանցման՝ 1723 և 3807 այլ իրավախախտումներ։ 338 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1704-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1130-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 54-ը՝ բեռնատարներ, 358-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 39 անձ։