Պաշտոնական Ընտրություններ Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Գործող օրենսդրություն Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Հայտարարվել է հետախուզում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Խարդախություն Այլ հանցագործություններ Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Հետախուզվողի հայտնաբերում Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ապօրինի ծառահատում Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Թունավորում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Հրդեհ Մաքսանենգություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Կավատություն Պայթյուն և վթար Որսագողություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Կաշառակերություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում
Հետախուզվում են Վտանգավոր հանցագործ Անհայտ կորած Ինքնությունը չպարզված անձինք

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ




Վերջին ժամանակներում անօրինական միգրացիան դարձել է անդրազգային երևույթ: Մարդկանց ցանկացած տեղաշարժ չի անցնում անհետք լինի դա օրինական թե անօրինական միգրացիա: Միգրացիայի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծումը և պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի գլոբալիզացիայի պայմաններում դիմամիկ և ճկուն աշխարհում դրա դրական ներուժի իրացման համար: Անօրինական միգրացիայի խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը ձեռնարկում է գործնական միջոցներ միավորելու բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ուժերը այս հակաիրավական գործունեության նախազգուշացման, կանխման և բացահայտման գործում: Միգրացիոն գործընթացները կարգավորող և անօրինական միգրացիային հակազդելու օրենսդրական միջոցներ մշակելիս Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: Անօրինական միգրացիային առնչվող իրավախախտումների հիմնական տեսակներն են. մեկնման պաշտոնապես հայտարարված նպատակի անհամապատասխանությունը, այլ երկրներում գտնվելու սահմանված ժամկետների խախտումը, անձնագրերի և այլ փաստաթղթերի կեղծումը, խարդախության տարբեր տեսակներ: Անօրինական միգրացիայի ոլորտում կատարվող հանցագործությունների առանձնահատկությունները և քննության հետ կապված որոշակի դժվարությունները նախադրյալներ ստեղծեցին 2003թ. ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կառուցվածքում անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծելու համար, որը 2005թ. հունիսի 6-ից դարձավ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և միջազգային համագործակցության բաժին: Որակյալ իրավական օգնություն ստանալու, ինչպես նաև անօրինական միգրացիայի ոլորտում հանցագործությունների հայտնաբերմանը, նախազգուշացմանը, կանխմանը և բացահայտմանը աջակցելու համար դուք կարող եք դիմել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Գլխավոր վարչության և ՀՀ-ում ՌԴ Դաշնային Միգրացիոն Ծառայության ներկայացուցչության թեժ գծի հեռախոսահամարներով.
 
- 080050550 (ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ)
          - 080050551 (ՀՀ-ում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչություն)