ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

Ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումներն են ակտիվորեն պայքարում թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ, իսկ Վաղարշապատի բաժնի ծառայողների պայքարը հատկապես արդյունավետ էր մարտի 28-ին:
Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների և ճանապարհային ոստիկանների հետ: Մարտի 28-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկալանջ գյուղում նրանք ձերբակալեցին և, իրենց վարած «ԲՄՎ»-ով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխեցին Երևանի 31 և 32 տարեկան երկու բնակչի: Մեքենայի սրահի տեսանելի մասում կար թմրամիջոցի նմանվող զանգված, և 31-ամյա երևանցին հայտնեց, որ մարիխուանան իրենն է: Շուտով նույն կասկածանքով ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նաև Էջմիածնի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ` իր վարած «Նիսանով»: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Նա նույնպես հայտնեց, որ թմրանյութն իրենն է: Ըստ օպերատիվ տեղեկության` երկու դեպքում էլ մարիխուանան իրացրել էր նույն անձը` Ծաղկալանջ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա իր տանը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Սա օրվա միակ արդյունքը չէր: Ժամը 13.30-ին, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Զվարթնոց թաղամասում ձերբակալվեց Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Ըստ նրա` իր մոտ հայտնաբերվածը թմրանյութ է, իսկ կանեփը հավաքել էր վայրաճ թփերից` անձամբ օգտագործելու համար: Նույն բացատրությունը տվեց նաև նույն թաղամասում ժամը 15-ին ձերբակալված և բաժին տեղափոխված տղամարդը: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 22-ամյա բնակչի հայտնելով` կանեփը քաղել էր Աշտարակի դաշտերում:
Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 18.50-ին, ձերբակալեցին էջմիածնի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Ըստ նրա` հայտնաբերված մարիխուանան իրենն է, կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:
Այդ օրն աչքի ընկան նաև Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները: Ժամը 19.15-ին Զվարթնոց թաղամասում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նույն թաղամասի 32-ամյա մի բնակչի: Նա էլ հայտնեց, որ մարիխուանան իրենն է, կանեփն էլ անձամբ էր հավաքել վայրաճ թփերից` իր համար: Այս դեպքերով նույնպես կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են, իսկ հակաթմրամոլային միջոցառումներն ամբողջ հանրապետությունում նույն հետևողականությամբ շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: