ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.02.2016 16:26 ՃՏ պատահարներ

Փետրվարի 29-ին, ժամը 00.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 18.45-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 57 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվե են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ի հատվածում «Նիսան տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի-Նոր Հաճն ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21099»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Պեժո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 8/3 հասցեի դիմաց բախվել է «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը և ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 89 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 20.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Սավին» մակնիշի մոտոցիկլետը և «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, բախվել է ճանապարհի եզրի անցման պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64.8-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած «Մերսեդես C-180»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21150»-ի վարորդը և նրա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 283.9-րդ կմ-ին կայանված «Ռենո Պրեմիում 19Տ 440» մակնիշի բեռնատար ինքնաբերաբար շարժվել է առաջ և 35-ամյա տղամարդու ոտքը մնացել է անվադողի տակ, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքին հարակից անտառում բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Իջևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ճամփեզրի հողաշերտին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կայան գյուղում, անվադողը պոկվելու պատճառով, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: